Ճանապարհատրանսպորտային երթևեկության ժամանակ պատահարները անխուսափելի են և անկանխատեսելի: Երթևեկության թեժ պահին կարող եք սխալվել նաև Դուք և վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը, գույքին:
Այս դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում տուժածի հանդեպ և պարտավոր եք հատուցել նրա կրած վնասները:
ԱՊՊԱ-ն կլուծի այս հարցը, և Ձեր փոխարեն Մենք կհատուցենք Ձեր մեղավորության հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները:
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ
ԱՊՊԱ-ն պարտադիր է հետևյալ ավտոտրանսպորտային միջոցների համար՝
ՀԱՏՈՒՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐ
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
ԱՊՊԱ պայմանագիր կնքվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, (բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով):
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
ԱՊՊԱ –ի համար վճարվող գումարի՝ ապահովագրավճարի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով հետևյալ ռիսկայնության գործոնները՝
Ձեր բունուս-մալուս ընթացիկ դասի մասին տեղեկատվությունը կարող եք առցանց եղանակով ստանալ Բյուրոյի կայքում տեղակայված
ԱՊՊԱ առցանց հարցումներ բաժնի միջոցով:
ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
Ընկերության պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
Բոնուս–Մալուսն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:
Կախված ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում։
Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության։
Այլ խոսքով` Բոնուս-Մալուսը թույլ է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, երբ կարգապահ վարորդը վճարում է ավելի քիչ, իսկ ռիսկայինը` ավելի շատ:
Բոնուս-Մալուս դասերը սահմանվում են ստորև ներկայացված աղյուսակով՝
ԲՄ ԽՈՒՄԲԸ |
ԲՄ ԴԱՍԸ |
ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ |
ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 25 |
300% |
դաս 24 |
300% |
|
դաս 23 |
290% |
|
դաս 22 |
270% |
|
դաս 21 |
250% |
|
դաս 20 |
250% |
|
դաս 19 |
230% |
|
|
||
ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 18 |
200% |
դաս 17 |
160% |
|
դաս 16 |
150% |
|
դաս 15 |
140% |
|
դաս 14 |
130% |
|
դաս 13 |
125% |
|
դաս 12 |
115% |
|
դաս 11 |
110% |
|
|
||
ԲԱԶԻՍԱՅԻՆ |
դաս 10 |
100% |
|
||
ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅԻՆ |
դաս 9 |
97% |
դաս 8 |
94% |
|
դաս 7 |
91% |
|
դաս 6 |
88% |
|
դաս 5 |
85% |
|
դաս 4 |
82% |
|
դաս 3 |
75% |
|
դաս 2 |
65% |
|
դաս 1 |
50% |
Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
300%
Երաշխավորման ֆոնդը ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն, Բյուրոյի կազմում ստեղծված ֆոնդ է, որի հաշվին Օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց վճարվում են հատուցումներ:
Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձևերով ներդրված միջոցներից, ինչպես նաև այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից:
Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե `
Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝
Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի, եթե`
1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է.
2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.
3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 20,000 – 71,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: