Այո՛, մենք ունենք առողջության ապահովագրության փաթեթներ կորպորատիվ և իրավաբանական անձանց համար:
Խնդրի դեպքում Դուք զանգահարում եք ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ընկերություն՝ Ձեզ տրամադրված սպասարկման քարտի վրա նշված հեռախոսահամարով, ներկայացնում եք Ձեր խնդիրը, որից հետո մեր բժիշկ-փորձագետը կազմակերպում է Ձեր հետագա բուժումը: Ընկերությունում առկա է 24 ժամ գործող Զանգերի կենտրոն, սպասարկում են 6 բժիշկ-խորհրդատու:
Այո՛, շտապ և անհետաձգելի դեպքերում Դուք կարող եք մեզ տեղեկացնել իրադարձության մասին առաջին իսկ հնարավորության դեպքում: Սակայն մնացած դեպքերում ցանկալի է, որպեսզի մինչև որևէ խնդրով բուժհաստատություն դիմելը հեռախոսազանգով տեղեկացնեք մեզ այդ մասին, որպեսզի Ձեր բուժումը կազմակերպվի առանց որևիցե խոչընդոտի, և Դուք ստիպված չեք լինի հայթայթելու անհրաժեշտ փաստաթղթերը. դա Ձեր փոխարեն կիրականացնենք մենք:
Դուք կարող եք դիմել մեր ընկերության հետ համագործակցող 80-ից ավելի բուժհաստատություներից մեկը կամ ցանկացած այլ բուժհաստատություն՝ գրանցված ՀՀ-ում կամ ԼՂՀ-ում: Սակայն, եթե Դուք դիմել եք ոչ մեր գործընկեր բուժհաստատություն, ապա Դուք ինքնուրույն պետք է իրականացնեք վճարումը և մեզ ներկայացնեք Ձեր բուժումը և ծախսերը հաստատող փաստաթղթերը: Մեր գործընկեր բուժհաստատությունների ցանկը Ձեզ կտրամադրվի ապահովագրության պայմանների հետ միասին:
1. Հատուցումը վճարվում է մեր գործընկեր բուժհաստատությանը, եթե Դուք բուժումն ստացել եք այնտեղ կամ
2. Անմիջապես Ձեզ, եթե բուժման ծախսերը Դուք իրականացրել եք ինքնուրույն: Սակայն այս դեպքում դուք պարտավոր եք ներկայացնել ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
Առողջության ապահովագրությունը գործում է միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Ճանապարհորդության ապահովագրության վկայագիր շատ արագ և հարմարավետ կերպով կարող եք պատվիրել օնլայն տարբերակով՝ հենց մեր ընկերության կայքի համապատասխան բաժնում: Կարող եք պայմանագիր կնքել նաև այցելելով մեր գրասենյակ՝ ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով կամ դիմել մեր գործակալներին:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ին կամ զանգահարել “Express Assist Center” աջակցող կենտրոն + 7 (495) 775 20 90 շուրջօրյա հեռախոսահամարով և հետևել ցուցումներին:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: