Բեռնափոխադրման ընթացքում վտանգավոր և անկանխատեսելի երևույթների ի հայտ գալու հավանականությունը բավականին մեծ է: Բեռնափոխադրման ժամանակ բեռը կարող է վնասվել, ոչնչանալ կամ անհետանալ: Բեռների ապահովագրությունն էլ հենց նախատեսված է ցամաքային, երկաթուղային, ծովային և օդային ճանապարհներով փոխադրումների ընթացքում առաջացած վնասները, կորուստները փոխհատուցելու համար:
Թույլ մի տվեք արտաքին միջավայրի վտանգներին մոտենալ Ձեզ և ոչնչացնել Ձեր բեռը, ապահովագրեք այն և շարունակեք Ձեր գործունեությունը հանգիստ և բարենպաստ պայմաններում:
Ապահովագրման ենթակա օբյեկտներ
Բեռների ապահովագրությունն իրականացվում է ըստ հետևյալ 3 տարբերակների.
Ապահովագրության պայմանագրով պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ բեռը վերցվում է առաքման վայրի պահեստից և շարունակվում է ողջ փոխադրման ընթացքում (ներառյալ փոխաբեռնումները, ինչպես նաև պահպանումը փոխաբեռնման կետերի պահեստներում) մինչև այն պահը, երբ բեռը հասցվում է ստացողի պահեստ կամ նշանակման կետի այլ վերջնական պահեստ, որը նշված է պայմանագրում:
Ի դեպ`
Պայմանագրով սահմանված ապահովագրության գործողության ժամկետը մնում է ուժի մեջ ոչ Ապահովադրի մեղքով տեղի ունեցած ուշացման, բռնի բեռնաթափման, երթուղուց շեղման դեպքում:
Սակագին
Բեռների ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.02% - 1.41%:
Բեռների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
Ընկերության պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: