ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր


Ցանկանում եք ձեռք բերել բնակարա՞ն

Չունե՞ք անհրաժեշտ կանխավճար

Հոգ չէ….. 

ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ առաջարկում է նոր պրոդուկտ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Այժմ Դուք ունեք հնարավորություն ձեռք բերելու բնակարան՝ 30%-ի փոխարեն վճարելով ընդամենը 10% կանխավճար, իսկ մյուս 20%-ի փոխարեն՝ ձեռք բերելու ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում:

 

Օրինակ՝

Ենթադրենք Դուք ցանկանում եք ձեռք բերել 10 մլն. դրամ արժողությամբ բնակարան: Եթե նախկինում Ձեզ անհրաժեշտ կլիներ վճարել այդ գումարի 30%-ը՝ 3 մլն. ՀՀ դրամ և ստանալ 70% հիփոթեքային վարկ, ապա այժմ, ունենալով ընդամենը 10% կանխավճար՝ 1 մլն. դրամ, կարող եք ստանալ հիփոթեքային վարկ ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ի չափով:

 

Ինչու՞ են բանկերը պահանջում 30% կանխավճար հիփոթեքային վարկ տրամադրելիս

Բանկը հիփոթեքային վարկ տրամադրելիս պահանջում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 30%-ի չափով կանխավճար, որպեսզի նվազեցնի վարկը չմարվելու հետևանքով ֆինանսական կորուստներ կրելու իր հետագա ռիսկերը:

 

Ի՞նչ անել, եթե չունեք անհրաժեշտ կանխավճարը բնակարան ձեռք բերելու համար

 

Տարբերակ 1

Գրավադրել այլ գույք կամ դիմել սպառողական վարկերի օգնությանը

Հաճախ հիփոթեքային վարկով բնակարան ձեռքբերել ցանկացող անձիք պահանջվող կանխավճարի խնդիրը լուծելու նպատակով ստիպված են լինում գրավադրել այլ գույք կամ դիմել սպառողական այլ վարկերի օգնությանը՝ այդպիսով վճարելով տարեկան մեծ տոկոսագումարներ:

 

Տարբերակ 2

Կատարել կանխավճարի ապահովագրություն

Այս դեպքում վարկառուն վճարում է միայն տարեկան ապահովագրական վճար, որը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան Տարբերակ 1-ում նշված սպառողական վարկերի տոկոսագումարները:

 

 

Ինչո՞ւ է ավելի շահավետ ձեռք բերել ապահովագրություն, եթե անգամ Դուք ունեք անհրաժեշտ կանխավճարը

Հաշվի առնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կողմից ընձեռնված հնարավորությունը, այն է՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտահարկի գումարների վերադարձը, միանշանակ շահավետ է վարկ վերցնել՝ վճարելով ընդամենը 10% կանխավճար, քանի որ վարկի տոկոսները ետ են վերադարձվում Ձեզ և Ձեր խնդիրն է մարել միայն մայր գումարը, այսինքն՝ 20%-ով ավել վարկի մարումը փաստացի ծախսեր չի առաջացնում, ավելին՝

եթե անգամ ունեք անհրաժեշտ կանխավճարն ամբողջությամբ կարող եք այդ գումարը ներդնել որևէ առևտրային բանկում ավանդի տեսքով և ստանալ լրացուցիչ եկամուտ՝ ավանդից ստացված տոկոսների տեսքով:


 

Այսպիսով, կանխավճարի ապահովագրությունը հնարավորություն է տալիս

1.    կանխավճարի խնդիր ունեցող անձանց ձեռք բերել բնակարան,

2.    կանխավճարի խնդիր չունեցող անձանց ապահովել լրացուցիչ եկամուտ: 

 


ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 24.08.2018 16:02
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ