ԱՊՊԱ

ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՌԱՋԱՑՈՂ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԼՈՒԾՈՒՄ
Բնութագիր

Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, թերևս, շատ կարևոր է: Սակայն երթևեկության թեժ պահին կարող են սխալվել նաև Ձեր կազմակերպության վարորդները  և վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը, գույքին:

Այս դեպքում պատասխանատվություն եք կրում տուժածի հանդեպ և պարտավոր եք հատուցել նրա կրած վնասները:

ԱՊՊԱ-ն նմանատիպ խնդիրների լուծման լավագույն տարբերակն է: Ձեր փոխարեն Մենք կհատուցենք Ձեր մեղավորության հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային վնասները:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ

ԱՊՊԱ-ն պարտադիր է հետևյալ ավտոտրանսպորտային միջոցների համար՝

  • մարդատար ավտոմոբիլներ,
  • ավտոբուսներ, միկրոավտոբուսներ
  • բեռնատարներ,
  • մոտոցիկլետներ,
  • քարշակներ,
  • տրոլեյբուսներ:

 

ՀԱՏՈՒՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐ

  • Անձնական վնասներ՝ ավտովթարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), տուժողի մահ,
  • Գույքին պատճառված վնասներ

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓ

  • Անձնական վնասների դեպքում՝ 3.3 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով մեկ տուժողի համար, 33 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով բոլոր տուժողների համար,
  • Գույքային վնասների դեպքում՝ 1.8 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով մեկ տուժողի համար, 18 մլն ՀՀ դրամ մեկ պատահարով բոլոր տուժողների համար:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

ԱՊՊԱ պայմանագիր կնքվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 1 տարի ժամկետով, (բացառությամբ  «տարանցիկ փոխադրում» և«ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով):


 

ԱՊՊԱ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները ազատականացվում են և հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ մոդելի հաշվարկման հիմքում ընկած են 7 ռիսկային գործոններ՝

  1. Ապահովադրի տեսակ,
  2. Ապահովադրի գրանցման մարզ,
  3. Տարիքային խումբ,
  4. ՏՄ տեսակ,
  5. ՏՄ մակնիշ,
  6. ՏՄ գրանցման վայր,
  7. ՏՄ ձիաուժ։

Վերոնշյալ ռիսկային գործոնների հիման վրա ձևավորվել է 380 ռիսկային խմբեր։ Հիմնական ապահովագրավճարը կազմում է 41,000 ՀՀ դրամ։ Բազային ապահովագրավճարները տատանվում են 25,000 – 67,000 ՀՀ դրամի սահմաններում։ Պայմանագրի ժամկետից կախված կիրառվում են ստորև նշված կարգավորիչ գործակիցները․

 

ԱՊՊԱ պայմանագրերի կարգավորիչ գործակիցները (կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)

Ապահովագրության ժամկետ

 Կարգավորիչ գործակիցը

11 ամսից մինչեւ 1 տարի

1

10 ամսից մինչեւ 11 ամիս ներառյալ

0.95

9 ամսից մինչեւ 10 ամիս ներառյալ

0.85

8 ամսից մինչեւ 9 ամիս ներառյալ

0.77

7 ամսից մինչեւ 8 ամիս ներառյալ

0.7

6 ամսից մինչեւ 7 ամիս ներառյալ

0.65

5 ամսից մինչեւ 6 ամիս ներառյալ

0.6

4 ամսից մինչեւ 5 ամիս ներառյալ

0.55

3 ամսից մինչեւ 4 ամիս ներառյալ

0.45

2 ամսից մինչեւ 3 ամիս ներառյալ

0.33

1 ամսից մինչեւ 2 ամիս ներառյալ

0.25

16 օրից մինչեւ 1 ամիս ներառյալ

0.2

11 օրից մինչեւ 15 օր ներառյալ

0.15

10 օր

0.1

 

 

Ձեր բունուս-մալուս ընթացիկ դասի մասին տեղեկատվությունը կարող եք առցանց եղանակով ստանալ ԱՊՊԱ առցանց հարցումներ բաժնի միջոցով:

 Ընկերությունը տարաժամկետ վճարման հնարավորություն չի նախատեսում։ 

 

ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել՝

  1. Ընկերության գրասենյակում ՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5
  2. Ընկերության ինտերնետային կայքում 
  3. “ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ” ԲԲԸ-ի  ցանկացած մասնաճյուղում
  4. դիմելով  “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ի գործակալներին: (գործակալի կանչ)



Ինչպես վարվել պատահարի դեպքում

Փաստաթղթեր

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր,
  • Կոնտակտային տվյալներ:

Ընկերության պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

Համաձայնեցված հայտարարագիր
Մինչև 100.000 դր. վնասի Ուղեցույց
Բոնուս-Մալուս համակարգ

 

Բոնուս–Մալուսն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:

Կախված  ապահովադրի ապահովագրական պատմությունից՝ ապահովադիրը ստանում է բոնուսային կամ մալուսային դաս՝ հայտնվելով համապատասխան ռիսկային խմբում։

Յուրաքանչյուր Բոնուս-Մալուս դասին համապատասխանում է որոշակի գործակից, որի կիրառումն էլ բերում է ապահովագրավճարի փոփոխության։

Այլ խոսքով` Բոնուս-Մալուսը թույլ է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, երբ կարգապահ վարորդը վճարում է ավելի քիչ, իսկ ռիսկայինը` ավելի շատ:

 

Բոնուս-Մալուս դասերը սահմանվում են ստորև ներկայացված աղյուսակով՝

ԲՄ ԽՈՒՄԲԸ

ԲՄ ԴԱՍԸ

ԲՄ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

 

ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 25

      300%

դաս 24

      300%

դաս 23

      290%

դաս 22

      270%

դաս 21

      250%

դաս 20

      250%

դաս 19

      230%

 

 

 

 

 

 

ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 18

      200%

դաս 17

      160%

դաս 16

      150%

դաս 15

      140%

դաս 14

      130%

դաս 13

      125%

դաս 12

       115%

դաս 11

       110%

 

ԲԱԶԻՍԱՅԻՆ

դաս 10

       100%

 

 

 

 

 

 

ՑԱԾՐ ՌԻՍԿԱՅԻՆ

դաս 9

      97%

դաս 8

      94%

դաս 7

      91%

դաս 6

      88%

դաս 5

      85%

դաս 4

      82%

դաս 3

      75%

դաս 2

      65%

դաս 1

      50%


Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

      300%

Երաշխավորման ֆոնդ

Երաշխավորման ֆոնդը ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն, Բյուրոյի կազմում ստեղծված ֆոնդ է, որի հաշվին Օրենքով սահմանված դեպքերում տուժած անձանց վճարվում են հատուցումներ:

 
    Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձևերով ներդրված միջոցներից, ինչպես նաև այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից:


Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե `

  1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:


Բյուրոն կարող է մերժել Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վնասների հատուցման վճարումը, եթե՝ 

  1. բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը,
  2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,
  3. վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով,
  4. վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում,
  5. վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  6. վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով,
  7. վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,
  8. վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,
  9. ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից,
  10. օրենքով նախատեսված այլ դեպքերում:


Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի, եթե`

1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է. 

  • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
  • եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում:

 2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.

  • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,


 3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.

  • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ:
Հատուցման օրինակներ
Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝

 

Մինչև 100.000 ՀՀ դրամ գույքային վնասի  դեպքում

եթե՝

  • պատահարում ներգրավված են միայն երկու ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
  • պատահարի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ ՏՄ-ներին,
  • վնաս պատճառած անձն ընդունում է, որ պատահարի առաջացման մեջ միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
  • տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը:

ապա անհրաժեշտ է՝

1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37410) 56-88-27 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,

2. որևէ կերպ, այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով, առնվազն երեք անգամ լուսանկարահանել պատահարում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,

3. լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել (պատահարի մասնակից վարորդների կողմից),

4. ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում ՏՄ-ների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը:

 

Պատահարի տեղի ունենալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողը պարտավոր է ապահովագրական ընկերությանը ներկայացնել՝

  • ստորագրված համաձայնեցված հայտարարագիրը,
  • հատուցում ստանալու համար դիմում,
  • կատարված լուսանկարների կամ տեսանյութի էլեկտրոնային տարբերակները,
  • հնարավորություն տալ Ընկերությանը զննել վթարված ՏՄ-ն:

 

Ստանդարտ հատուցման գործընթացի  դեպքում  անհրաժեշտ է՝

1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,

  1. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.
  • Ճանապարհային Ոստիկանությանը՝ 1-77, (010) 52-27-63 հեռախոսահամարներով,
  • մարմնական վնասվածքների դեպքում` Շտապ բուժօգնության ծառայությանը (1-03):
  1.  չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների և մեր ընկերության ներկայացուցչի ժամանումը:
  2. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
  3. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
  4. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
  5. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության,

պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 31.01.2024 19:54
Գործակալի կանչ
Պայմանագրի վերակնքման դեպքում, եթե Ձեր փաստաթղթերում փոփոխություններ չեն եղել, կարող եք չներբեռնել դրանք, այլ համապատասխան դաշտում լրացնել Նախկին պայմանագրի կամ ավտոմեքենայի հաշվառման համարանիշը:
*ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ
INSURANCE_TYPE_NO_SELECTED
ԱԱՀ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵ
Պարտադիր լրացման դաշտ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ
*ՆԵՐԲԵՌՆԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Պետական գրանցման վկայական
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
ՀՎՀՀ
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
Ավտոմեքենայի տեխ. անձնագիր
ATTACHED FILE
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
Պարտադիր լրացման դաշտ
*ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ
ԱԱՀ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՌԱՔՄԱՆ ՀԱՍՑԵ
Պարտադիր լրացման դաշտ
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ
Պարտադիր լրացման դաշտ
Նախկին պայմանագիր կամ ավտոմեքենայի համարանիշ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ
*ՆԵՐԲԵՌՆԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Պետական գրանցման վկայական
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
ՀՎՀՀ
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
Ավտոմեքենայի տեխ. անձնագիր
ATTACHED FILE
Կցել ֆայլCAN_NOT_EXCEED_4_MB
Պարտադիր լրացման դաշտ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: