Բողոք-պահանջի ներկայացում
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված բողոք կամ պահանջ ունենալու դեպքում Ընկերության ֆիզիկական անձ հաճախորդները կարող են լրացնել համապատասխան ձևաթուղթը և ներկայացնել այն Ընկերության գրասենյակ` ՀՀ, Երևան, Արամի 3 և 5 հասցեով, ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով`info@silinsurance.am:
Հաճախորդները բողոք-պահանջի գործընթացի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող են զանգահարել նաև (+37460) 54 00 00 հեռախոսահամարով:
Ընկերությունը բողոք-պահանջի վերջնական գրավոր պատասխանը տրամադրում է Հաճախորդին բողոք-պահանջը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում:
"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները բողոք-պահանջի արդյունքներով բավարարված չլինելու դեպքում հնարավորություն ունեն դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին (www.fsm.am)` համաձայն Ինչ անել, եթե բողոք ունեք ձևաթղթի։
Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորելու մասին կանոնակարգ
Տեղեկությունների տրամադրում
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվությունը: Օրենքը կարող եք գտնել ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում` www.cba.amհասցեում:
Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ին: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ինչպես առձեռն` Ընկերության գրասենյակում, այնպես էլ փոստով կամ էլեկտրոնային հասցեով: Ընկերությունը տեղեկությունը տրամադրում է գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում` տեղեկությունը տրամադրվում է անվճար:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: