Հանկարծակի, անսպասելի պատահարների հետևանքով Ձեր կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները կարող եք ապահովագրել “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ում: Ձեր կյանքն ու առողջությունը վեր են ամեն ինչից, Մենք կհոգանք Ձեր մասին:
ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ
Ի դեպ՝ Դժբախտ պատահար է համարվում նաև անձի ԱՆՀԵՏԱՑՈՒՄԸ, եթե վերջինս չի գտնվել անհետացումից հետո 12 ամսվա ընթացքում, և առկա փաստերը բավարար են Ընկերության համար եզրակացնելու, որ ապահովագրված անձը ստացել է Մարմնական Վնասվածք ու դրա հետևանքով մահացել,
Մշտական Ընդհանուր Անաշխատունակություն նշանակում է անկարողություն, որն ամբողջովին զրկում է ապահովագրված անձին իր գործունեությամբ զբաղվելու կամ պաշտոնական պարտականությունները կատարելու ունակությունից, որոնց համար նա ունի համապատասխան կրթություն կամ փորձ, որը տևում է 12 ամսից ավելի և նշված ժամկետի ավարտից հետո չեն դիտվում վիճակի բարելավման նախանշաններ:
Ժամանակավոր Ընդհանուր Անաշխատունակություն նշանակում է անկարողություն, որն ամբողջովին զրկում է ապահովագրված անձին իր գործունեությամբ զբաղվելու կամ պաշտոնական պարտականությունները կատարելու ունակությունից, որոնց համար նա ունի համապատասխան կրթություն կամ փորձ, որը տևում է ոչ ավել, քան 12 ամիս:
Բժշկական ծախսեր նշանակում է ապահովագրված անձի կրած անհրաժեշտ բժշկական, հիվանդանոցային, վիրահատական, բժշկական միջամտության, մերսման, թերապևտիկ, ռենտգենյան հետազոտության կամ բուժքույրական խնամքի ծախսերը, ներառյալ բժշկական պարագաների և հոսպիտալացման ծախսերը:
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՔ
65 տարին չլրացած ֆիզիկական անձինք
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ
Դժբախտ պատահարներից ապահովագրությունը կարող է գործել՝
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Դժբախտ պատահարներից ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.04% - 1.98%:
Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
Ընկերության պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: