“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6): ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033):
“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին և ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան:
2012 թվականի հոկտեմբերի 18-ին Ընկերությունը ստացել է նաև առողջության ապահովագրության և աջակցության ապահովագրության դասերով գործունեություն ծավալելու լիցենզիա:
Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետևյալ դասերով`
“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: