Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
Մինչև 100.000 ՀՀ դրամ գույքային վնասի դեպքում
եթե՝
ապա անհրաժեշտ է՝
1. որևէ կերպ, այդ թվում ցանկացած հեռախոսի միջոցով, առնվազն երեք անգամ լուսանկարահանել պատահարում ներգրավված ՏՄ-ները: Ընդ որում, լուսանկարահանումը (տեսանկարահանումը) պետք է կատարվի այնպես, որպեսզի լուսանկարներն (տեսանյութն) առնվազն արտացոլեն երկու ՏՄ-ների հետվթարային փոխադարձ դիրքերը և պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները,
2. լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել (պատահարի մասնակից վարորդների կողմից),
3. ազատել ճանապարհի երթևեկելի մասը, եթե վթարի արդյունքում ՏՄ-ների հետվթարային դիրքերը խանգարում են ընդհանուր երթևեկությանը,
4. վնաս պատճառած վարորդը ՃՏՊ-ի մասին իր կողմից վարած ավտոմեքենայի ԱՊՊԱ Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնում է Ապահովագրողին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին՝ հարցադրումներին պատասխանելով առավելագույնը համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվությունը,
5. ապահովագրական ընկերությանը տեղեկացնելուց հետո վարորդները իրենց ՏՄ-ներով հեռանում են վթարի վայրից (ուշադրություն՝ ապահովագրական ընկերությանը դեպքի վայրում սպասելու պարտավորություն վարորդները չունեն):
Պատահարի տեղի ունենալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տուժողը պարտավոր է ապահովագրական ընկերությանը ներկայացնել՝
Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում անհրաժեշտ է՝
1. ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո` 40 րոպեի ընթացքում, տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.
3. չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների ժամանումը,
4. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
5. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
6. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
7. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.
3. չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների և մեր ընկերության ներկայացուցչի ժամանումը:
4. հնարավորության դեպքում նշել ՏՄ-ի հաշվառման համարանիշերը, վարորդների տվյալները, ինչպես նաև նկարահանել դեպքի վայրը,
5. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
6. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
7. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
8. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության,
9. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
1. անհապաղ տեղեկացնել Ընկերությանը (+37460) 54-00-00 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասի կանխման կամ նվազեցման ուղղությամբ,
3. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին՝
Այս կամ այն ծառայության դիմելու ընտրությունը կախված է պատահարի բնույթից: Կարող եք դիմել մեր օգնությանը համապատասխան ծառայություններից մեկը ընտրելու հարցում:
4. պահպանել վնասված գույքը և դեպքի պատկերը անփոփոխ վիճակում և ներկայացնել այն մեր ներկայացուցչին` զննելու և սահմանված ձևով ակտ կազմելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վնասի պատկերի փոփոխումը թելադրվում է անվտանգության կանոններով:
5. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:
Ոստիկանություն 1-02
Շտապ Օգնության Ծառայություն 1-03
Հրշեջ Ծառայություն 1-01
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` 9-11
Առողջության ապահովագրության պայմանագրով նախատեսված բժշկական ծառայություններից օգտվելու համար կարող եք դիմել՝
Այս դեպքում կազատվեք վճարումներ կատարելու և լրացուցիչ տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից, կամ
Այս դեպքում պետք է ինքնուրույն իրականացնեք անհրաժեշտ վճարները և մեր ընկերությանը ներկայացնեք որոշ փաստաթղթեր:
Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝
24 ժամվա ընթացքում, իսկ շտապ և անհետաձգելի դեպքերում՝ որքան հնարավոր է շուտ, տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ապահովագրական ընկերությանը` զանգահարելով (010) 561-561 (ներքինը 5) կամ 060 54-00-00 (5) շուրջօրյա գործող հեռախոսահամարներով և հայտնել՝
Մեր աշխատակիցը, ելնելով անհրաժեշտ բժշկական ծառայության բնույթից՝
- կազմակերպում է հեռախոսազրույց Ընկերության բժիշկ-խորհդատուի հետ, որի արդյունքում տրվում է համապատասխան խորհուրդ, և/կամ
- կազմակերպում է Ապահովագրված անձի այցը համապատասխան բուժ. կենտրոն:
Այս դեպքում կարիք չի լինում ապահովագրված անձին մոտենալ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ բժշկական ուղեգիր ձեռք բերելու համար:
1. Հայտային դիմում
2. Համապատասխան բուժ. հաստատության կնիքով վավերացված բժշկական հիմնավորում`
- էպիկրիզ, և/կամ
- քաղվածք ամբուլատոր-բժշկական քարտից, և/կամ
- բժշկի կոնսուլտացիոն եզրակացություն, և/կամ
- բուժ. հաստատության կողմից տրված տեղեկանք
- պարակլինիկական հետազոտությունների պատասխանների պատճենները (Ապահովագրողի պահանջի դեպքում):
3. Վնասի չափը հաստատող ֆինանսական փաստաթղթեր`
- ՀԴՄ կտրոն և/կամ
- մուտքի օրդերի անդորրագիր, և/կամ
- հաշիվ-պահանջագիր
- ապահովագրական հատուցման որոշումը կայացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում և հայցի բավարարման պարագայում ևս 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է ապահովագրական հատուցման վճարումը: Ապահովագրված անձին վճարումը իրականացվում է փոխանցումով է իր անձնական հաշվին կամ հաշվի բացակայության դեպքում՝ անձնագիրը ներկայացմամբ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղում:
- Ապահովագրված անձի կողմից ապահովագրական պատահարը և բժշկական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը պետք է ներկայացվեն Ապահովագրողին պատահարի ամսաթվից ոչ ուշ, քան 3 (երեք) ամսվա ընթացքում, ընդ որում` ապահովագրական պատահարից կախված` նշված ժամկետը կարող է երկարացվել: Նշանակված դեղորայքի կտրոնները կարող են ունենալ ոչ ավելի քան 1 (մեկ) ամսվա վաղեմություն` նշանակման ամսաթվից սկսած:
Հայցի վերաբերյալ դրական կամ բացասական որոշում կայացնելուց հետո յուրաքանչյուր ապահովագրված անձ էլ. կամ թղթային տարբերակով ստանում է հայցի վերաբերյալ եզրակացություն:
Ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների դեպքում անհրաժեշտ է՝
1. ինքնուրույն չձեռնարկել որևէ գործողություն,
2. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ին կամ զանգահարել “Express Assist Center” աջակցող կենտրոն + 7 (495) 775 20 90 շուրջօրյա հեռախոսահամարով և հայտնել հետևյալ տեղեկությունները՝
3. բժշկական օգնությունը ստանալ համաձայն Աջակցող ընկերության ցուցումների,
4. բժշկական օգնություն իրականացնողին (բժշկական կազմակերպությանը) ներկայացնել Ապահովագրության Պայմանագիրը/Վկայագիրը,
5. ցանկացած գործողություն համաձայնեցնել Աջակցող ընկերության հետ,
6. հետևել բժշկի նշանակումներին:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: