Ճանապարհորդություն կատարելը, թերևս, ամենահաճելի երևույթներից է, որի ընթացում, սակայն, կարող են տեղի ունենալ որոշակի չնախատեսված դեպքեր:
Դուք ունեք հնարավորություն ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների դեպքում ստանալ անհապաղ և անհրաժեշտ բժշկական և այլ աջակցություն Մեր Ընկերության հետ համագործակցող Աջակցող ընկերության կողմից:
Ձեռք բերելով ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր՝ Դուք հանգիստ և ապահով կարող եք ճանապարհորդել, քանզի կարոք եք ստանալ անհապաղ օգնություն աշխարհի ցանկացած երկրում և ցանկացած պահի:
Շուրջօրյա և բազմալեզու կենտրոնի առկայությունն ապահովված է:
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՔ
Ֆիզիկական անձ, ում տարիքը պայմանագրի կնքման պահին չի գերազանցում 70 տարեկանը և մշտապես բնակվում է ՀՀ-ում:
ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Ապահովագրված անձի գույքային շահերը, որոնք կապված են Վկայագրում նշված պետության կամ պետությունների տարածքում գտնվելու ընթացքում բժշկական օգնություն ստանալու, ռեպատրիացիա կազմակերպելու և այլ ծառայություններ ստանալու հետևանքով ի հայտ եկած ծախսերի հետ:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ
Ուղևորության ընթացքում ապահովագրված անձի մոտ հանկարծակի հիվանդության առաջացման կամ դժբախտ պատահարի հետևանքով բժշկական և դրա հետ կապված այլ ծառայություններ ստանալու համար աջակցող և/կամ բժշկական հիմնարկություններին դիմելը:
ՀԱՏՈՒՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
Ճանապարհորդության (Աջակցության) ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.01% - 6.46%:
Աջակցող ընկերության շուրջօրյա հեռախոս +7 (495) 775-20-90
Ճանապարհորդության (Աջակցության) ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: