Ճանապարհորդությունը և գործուղումները աշխատանքային գործունեության կարևոր մասն են կազմում, որի ընթացում, սակայն, կարող են տեղի ունենալ որոշակի չնախատեսված դեպքեր:
Ձեռք բերելով ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր՝ Ձեր աշխատակիցները կարող են ճանապարհորդել հանգիստ և ապահով, քանզի ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած պատահարների դեպքում կարող են ստանալ անհապաղ օգնություն աշխարհի ցանկացած երկրում և ցանկացած պահի:
Շուրջօրյա և բազմալեզու կենտրոնի առկայությունն ապահովված է:
Ապահովագրման ենթակա անձիք
Ֆիզիկական անձ, ում տարիքը պայմանագրի կնքման պահին չի գերազանցում 70 տարեկանը և մշտապես բնակվում է ՀՀ-ում:
Ապահովագրման ենթակա օբյեկտներ
Ապահովագրված անձի գույքային շահերը, որոնք կապված են Վկայագրում նշված պետության կամ պետությունների տարածքում գտնվելու ընթացքում բժշկական օգնություն ստանալու, ռեպատրիացիա կազմակերպելու և այլ ծառայություններ ստանալու հետևանքով ի հայտ եկած ծախսերի հետ:
Ապահովագրական պատահար
Ուղևորության ընթացքում ապահովագրված անձի մոտ հանկարծակի հիվանդության առաջացման կամ դժբախտ պատահարի հետևանքով բժշկական և դրա հետ կապված այլ ծառայություններ ստանալու համար աջակցող և/կամ բժշկական հիմնարկություններին դիմելը:
Հատուցվող վնասներ
Սակագին
Ճանապարհորդության (Աջակցության) ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.01% - 4.67%:
Աջակցող ընկերության շուրջօրյա հեռախոս +7 (495) 775-20-90
Ճանապարհորդության (Աջակցության) ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 20,000 – 71,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։
* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: