ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Ձեր կազմակերպության մեքենաները ապահովագրելով մեր ընկերությունում՝ Դուք զերծ կմնաք ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ միջադեպի պատճառով առաջացած խնդիրներից և, իհարկե, ֆինանսական կորուստներից: Մեր ընկերության բազմամյա փորձի և պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ բոլոր առաջացած խնդիրները հաշված օրերի ընթացքում կլուծվեն՝ խնայելով Ձեր ժամանակը և գումարները:


ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

1. Ֆիզիկական վնաս, Կորուստ, Հափշտակություն

·         ճանապարհատրանսպորտային պատահար,

·         բնական աղետներ (կայծակի հարված, փոթորիկ, ջրհեղեղ, կարկուտ և այլն),

·         հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում,

·         կենդանիների գործողություններ,

·         թռչող առարկաների, ինչպես նաև ծառերի, քարերի և այլ առարկաների ընկնելու հետևանքներով ՏՄ-ի վնասում,

·          երրորդ անձանց գործողություններ,

·         հափշտակության ռիսկեր՝ ավտոմեքենայի կամ նրա մասերի գողություն,  կողոպուտ, ավազակություն և այլն:

Ի դեպ.

·         Ապահովագրության պայմանագիր կնքելիս հափշտակության ռիսկը Ձեր ցանկությամբ կարող է չներառվել պայմանագրում:

                                                                 

2. Դժբախտ պատահարներ

·         դժբախտ պատահարի հետևանքով վարորդի, ուղևորների մահ,

·         վարորդի, ուղևորների մշտական լրիվ անաշխատունակություն,

·         վարորդի, ուղևորների առաջին բուժօգնության համար նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ բժշկական ծախսեր:

 

3. Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվություն

·         տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում երրորդ անձանց կյանքին, առողջությանը, աշխատունակությանը և/կամ գույքին հասցված վնաս:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Ստորև ներկայացված են Տրանսպորտային միջոցների ապահովագրական սակագների տատանման միջակայքերը՝ ըստ առանձին ռիսկերի.

  1. տրանսպորտային միջոցի ֆիզիկական վնաս, գողություն՝ 0.73% - 9.57 %
  2. վարորդի և ուղևորների դժբախտ պատահար՝ 0.05% - 0.55%
  3. երրորդ անձանց հանդեպ պատասխանատվություն (կամավոր)՝ 0.05% - 3.16%:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Մենք առաջարկում ենք ավտոմեքենայի ապահովագրության ծածկույթ ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Վրաստանի, ԱՊՀ երկրների և Իրանի տարածքներում:

 

Ուշադրություն՝ Ձեր ցանկությամբ կարող եք ապահովագրել նաև Ձեր տրանսպորտային միջոցի լրացուցիչ սարքավորումները (օրինակ՝ աուդիո, վիդեո համակարգեր, ոչ գործարանային անվահեծեր, բարձրախոս, համակարգիչ, կապի միջոցներ, հակաառևանգման միջոցներ, ոչ գործարանային ավտոձայնագրիչ, ոչ գործարանային տեղադրության գազի բալոն և այլն):

Պայմաններ
Փաստաթղթեր

Ավտոմեքենաների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր,
  • Լիազորված վարորդի անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական*
  • Կոնտակտային տվյալներ:

* Լիազորված վարորդի տվյալները նշվում է պայմանագրում , եթե վերջինիս փորձը փոքր է 3 տարուց:

Ինչպես վարվել պատահարի դեպքում

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է՝

1. անհապաղ տեղեկացնել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ Ընկերությանը (+37410) 56-88-27 շուրջօրյա գործող հեռախոսահամարով և հետևել Ընկերության աշխատակիցների ցուցումներին,
2. պատահարի մասին անմիջապես հայտնել համապատասխան իրավասու մարմիններին, մասնավորապես.

  • ավտոմեքենայի ֆիզիկական վնասի դեպքում` Ճանապարհային Ոստիկանությանը՝ 1-77, (010) 52-27-63 հեռախոսահամարներով,
  • ավտոմեքենայի կորստի, հափշտակության դեպքում՝ Ոստկանությանը (1-02),
  • հրդեհի դեպքում՝ հրշեջ ծառայությանը (1-01),
  • բնական աղետի դեպքում՝ փրկարար ծառայությանը (9-11),
  • երրորդ անձանց կողմից վնասի դեպքում՝ Ոստիկանությանը (1-02),
  • մարմնական վնասվածքների դեպքում` Շտապ բուժօգնության ծառայությանը (1-03):

3. չտեղաշարժել ավտոմեքենան կամ պատահարի հետ կապ ունեցող առարկաները, չլքել դեպքի վայրը մինչև համապատասխան լիազոր մարմնի (մարմինների) աշխատակիցների և մեր ընկերության ներկայացուցչի ժամանումը:
4. հնարավորության դեպքում նշել ՏՄ-ի հաշվառման համարանիշերը, վարորդների տվյալները, ինչպես նաև նկարահանել դեպքի վայրը,
5. ողջամիտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար,
6. չընդունել որևէ պատասխանատվություն կամ չկատարել որևէ առաջարկ, խոստում կամ վճարում՝ առանց մեր ընկերության համաձայնության,
7. անհրաժեշտության դեպքում անցնել սթափության զննություն,
8. չիրականացնել վնասների վերանորոգման աշխատանքներ, առանց մեր ընկերության համաձայնության,
9. պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր հայտնել Մեր ընկերությանը՝ ներկայացնելով հայցային դիմում:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 29.06.2017 10:43
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ