ՀՀ կառավարության 27/07/2017թ.N915-Ն որոշման[1] համաձայն՝ 2017թ. հոկտեմբերի 01-ից սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնության տրամադրումն իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Ձեզ համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագիր (այսուհետ՝ Ապահովագրության պայմանագիր):
Տեղեկացնում ենք, որ Դուք՝ որպես սոցիալական փաթեթի շահառու, 2019թ. Հունվարի 01-ից ապահովագրված եք «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: Ապահովագրությունը գործում է 01/01/2019թ.ժամը 00:01 մինչև 31/12/2019թ. ժամը 23:59:
Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.
Նշված ծառայություններից, այդ թվում՝ նաև տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարի 01/09/2017թ. N 2621-Ա հրամանով հաստատված ցանկում (Հավելված 5) ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպություն:
Կոորդինացիոն կենտրոնի շուրջօրյա հեռախոսահամարներ
(+37410) 561-561
(+37460) 54-00-00, ներքին՝ 4
ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:
Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում: