ԲԵՌՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Բեռնափոխադրման ընթացքում վտանգավոր և անկանխատեսելի երևույթների ի հայտ գալու հավանականությունը  բավականին մեծ է:  Բեռնափոխադրման ժամանակ բեռը կարող է վնասվել, ոչնչանալ կամ անհետանալ: Բեռների ապահովագրությունն էլ հենց նախատեսված է ցամաքային, երկաթուղային, ծովային և օդային ճանապարհներով փոխադրումների ընթացքում առաջացած վնասները, կորուստները փոխհատուցելու համար:

Թույլ մի տվեք արտաքին միջավայրի վտանգներին մոտենալ Ձեզ և ոչնչացնել Ձեր բեռը, ապահովագրեք այն և շարունակեք Ձեր գործունեությունը հանգիստ և բարենպաստ պայմաններում:

 

Ապահովագրման ենթակա օբյեկտներ

  • Փոխադրվող գույք (բեռ),
  • Բեռի տեղափոխման տրանսպորտային ծախսեր
  • Այլ ծախսեր  (հնարավոր  տուրքերի, հարկերի և այլ նմանատիպ ծախսերի համար):

 

Բեռների ապահովագրությունն իրականացվում է ըստ հետևյալ 3 տարբերակների.

  1. Պատասխանատվություն բոլոր ռիսկերի համար
  2. Պատասխանատվություն մասնավոր վթարի համար
  3. Պատասխանատվություն բեռի ամբողջական կորստի համար

 

   Ապահովագրության պայմանագրով պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ բեռը վերցվում է առաքման վայրի պահեստից և շարունակվում է ողջ փոխադրման ընթացքում (ներառյալ փոխաբեռնումները, ինչպես նաև պահպանումը փոխաբեռնման կետերի պահեստներում) մինչև այն պահը, երբ բեռը հասցվում է ստացողի պահեստ կամ նշանակման կետի այլ վերջնական պահեստ, որը նշված է պայմանագրում:

 

Ի դեպ`

Պայմանագրով սահմանված ապահովագրության գործողության ժամկետը մնում է ուժի մեջ ոչ Ապահովադրի մեղքով տեղի ունեցած ուշացման, բռնի բեռնաթափման, երթուղուց շեղման դեպքում:

 

Սակագին

Բեռների ապահովագրության սակագների տատանման միջակայքն է՝ 0.02% - 1.46%:

Պայմաններ
Փաստաթղթեր

Բեռների ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Պետական գրանցման վկայական,
  • ՀՎՀՀ,
  • Բանկային հաշիվ,
  • Փոխադրվող բեռի հաշիվ-ապրանքագիր,
  • Տրանսպորտային ծախսերի ապահովագրության դեպքում բեռնափոխադրող կազմակերպության կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագիր,
  • Կոնտակտային տվյալներ:

Ընկերության  պահանջով կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և տվյալներ:

Հարցաթերթիկ
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.05.2023 10:59

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: