Ռիսկերի կառավարիչ

 

Պաշտոնը՝  Ռիսկերի կառավարիչ

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի փող. 3 և 5

Կրթություն՝  Բարձրագույն, ցանկալի է ակտուարական, տնտեսագիտական կամ մաթեմատիկական

Պահանջներ՝ 

  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների  իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
  • Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

 

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00

Պարտականություններ՝

  • Ընկերության գործունեությանը ներհատուկ ռիսկերի բացահայտում,
  • բացահայտված ռիսկերի գնահատում, մոնիթորինգի իրականացում, արդյունավետ կառավարման ռազմավարության մշակում,
  • Ընկերության ռիսկի ընդհանուր նկարագրի տրամադրում,
  • պոտենցիալ ռիսկերի ժամանակին բացահայտման և գնահատման նպատակով ներքին և արտաքին միջավայրի պարբերաբար գնահատում,
  • Ընկերության վարձատրության քաղաքականության արդյունքում առաջացող ռիսկերի դիտարկում, պարբերաբար ազդակների փոխանցում խորհրդին Ընկերության վարձատրության քաղաքականության արդյունքում ստեղծված խթանների, ինչպես նաև ռիսկերի ստանձնման վրա վարձատրության քաղաքականության ազդեցության վերաբերյալ,
  • Ընկերության խորհրդի կողմից հաստատվող ռիսկերի կառավարման ռազմավարության, ռիսկի ախորժակի, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունների մշակում,
  • Խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն իր գործառույթների մասով ՍՌՎԳ գործընթացին մասնակցում, պարբերաբար սթրես թեստերի իրականացում,
  • Խորհրդին, Գործադիր մարմնին, անհրաժեշտության դեպքում նաև հսկողական գործառույթներ իրականացնող անձանց պարբերաբար հաշվետվությունների ներկայացում՝ Ընկերության ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ,
  • Շուկայի ուսումնասիրություն, ֆինանսական վերլուծություն,
  • Ընկերության ընդհանուր պորտֆելի և առանձին պրոդուկտներով վնասաբերության հաշվարկում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեր հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@silinsurance.net էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

 

Վերջնաժամկետ՝ 25.03.2020թ.:

 

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 17.03.2020 16:50
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ