ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Առողջ լինելը երջանիկ լինելու կարևորագույն նախադրյալներից է…

Հիվանդությունները երբեմն անխուսափելի են և առաջ են բերում չնախատեսված ծախսեր, իսկ որոշ հիվանդություններ զարգանում կամ բարդանում են ոչ ժամանակին հայտնաբերվելու, համապատասխան կանխարգելիչ բուժզննում չանցնելու և այլ պատճառներով, ինչը, թերևս, ֆինանսական միջոցների սակավության կամ բացակայության հետևանք է:

Առողջության ապահովագրությունն էլ հենց նախատեսված է առողջական խնդիրներ ունենալու պարագայում բժշկական և այլ ծառայությունների ծախսերը հատուցելու, հաճախորդին ժամանակին և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ձեր առողջությունը վեր է ամեն ինչից, մենք կհոգանք Ձեր մասին:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹՆԵՐ

1. Ամբուլատոր

2. Վիրահատական

 

ՓԱԹԵԹ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ

«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ» ՓԱԹԵԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 1.   ՏԱՐԵԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, այդ թվում՝

  • Ընդհանուր պրակտիկայի բժշկի զննում,
  • Ատամնաբույժի զննում,
  • Ակնաբույժի զննում, տեսողության սրության ստուգում,
  • Գինեկոլոգի/ուրոլոգի զննում,
  • ԷՍԳ (Էլեկտրասրտագրություն),
  • Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • Արյան ընդհանուր քննություն,
  • Մեզի ընդհանուր քննություն,
  • Արյան մեջ շաքարի որոշում:

v   Այս ծառայությունից Դուք կարող եք օգտվել առանց որևէ առողջական խնդրի, պարզապես տարին 1 անգամ Դուք ունեք հնարավորություն անցնելու վերը նշված հետազոտությունները:

 

2. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Խորհրդատվական ընդունելություններ բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ նեղ մասնագետների
  • Թերապևտիկ հիվանդությունների բուժում,
  • Վիրաբուժական հիվանդությունների բուժում,
  • Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների սալջարդ, վերքեր կամ դրանց համակցում) բուժում,
  • Այրվածքների, ցրտահարությունների և էլեկտրահարությունների բուժում,
  • Գինեկոլոգիական հիվանդությունների բուժում,
  • Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում,
  • Սուր թունավորման թեթև ձևերի ամբուլատոր բուժում (թունավորման դեպքեր, երբ բժշկի կողմից հոսպիտալացում ցուցված չէ),
  • Լաբորատոր ախտորոշում, 
  • Գործիքային ախտորոշում:

Այս ծառայություններից Դուք կարող եք օգտվել, եթե առկա է որևիցե առողջական խնդիր, և անհրաժեշտ է դիմել բուժկենտրոն:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Ապահովագրական գումար 1 անձի համար՝ 500,000 ՀՀ դրամ,

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Դուք կարող եք ստանալ բժշկական ծառայություններ մինչև վերը նշված գումարը:

Տարեկան ապահովագրավճար 1 անձի համար՝ 26,000 ՀՀ դրամ:


 

ՓԱԹԵԹ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ

«ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ» ՓԱԹԵԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր պրակտիկայի մասնագետի, այդ թվում՝ նեղ մասնագետների խորհրդատվություններ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, բացառությամբ՝ հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների, որոնց իրականացման արդյունքում ի հայտ կգա վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Այս ծառայությունների մեջ չի մտնում բուժհաստատության կողմից պահանջվող նախավիրահատական հետազոտությունների արժեքը, որը ենթակա է վճարման Ապահովադրի և/կամ Ապահովագրված անձի կողմից:

 

2.  ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1.  Վիրահատություններ երակների վրա,
  2.  Վիրաբուժական գինեկոլոգիա,
  3.  Պրոկտոլոգիական վիրահատություններ,
  4.  ՈՒրոլոգիական վիրահատություններ,
  5.  ՔԿԱ վիրաբուժություն,
  6.  Վնասվածքաբանություն և օրթոպեդիա,
  7.  Հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ,
  8.  Ընդհանուր վիրաբուժություն,
  9.  Վիրահատություններ լյարդի և լեղուղիների վրա,
  10.  Հետորովայնամիզային տարածության օրգանների վրա կատարվող վիրահատություններ,
  11.  Ճողվածքահատումներ,
  12.  Վահանձև գեղձ,
  13.  Վիրահատություն կրծքագեղձի վրա,
  14.  Ակնաբանական վիրահատություն (SO):

 Խնդրում ենք հաշվի առնել, որ վիրահատության անհրաժեշտություն առաջանալու դեպքում, նախավիրահատական հետազոտությունների համար անհրաժեշտ ծախսը 65,000 ՀՀ դրամի չափով բուժկենտրոնին վճարում եք Դուք:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ

Ապահովագրական գումար 1 անձի համար՝ 700,000 ՀՀ դրամ,

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Դուք կարող եք ստանալ բժշկական ծառայություններ մինչև վերը նշված գումարը:

Տարեկան ապահովագրավճար 1 անձի համար՝ 56,000 ՀՀ դրամ:



Կոորդինացիոն կենտրոնի շուրջօրյա հեռախոսահամարներ

(+37410) 561-561      

(+37460) 446-446

Պայմաններ
Փաստաթղթեր

Առողջության Ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տվյալները.

  • Անձնագիր,
  • Սոց. քարտ,
  • Կոնտակտային տվյալներ:
Հաճախակի տրվող հարցեր

Հարց 1. Ո՞վ կարող է դիմել ապահովագրության համար

18-65 տարեկան ցանկացած քաղաքացի: Կարող են ապահովագրվել ինչպես

անհատներ, այնպես էլ կազմակերպություններ, որոնք հանդես գալով որպես

Ապահովադիր՝ ապահովագրում են իրենց աշխատակիցներին: Ի դեպ՝ նախնական

բուժզննում չի իրականացվում:

 

Հարց  2. Ի՞նչ պետք է անել պայմանագիր կնքելու համար

Կարող եք Ձեր անձնագրով կամ նույնականացման քարտով (ID) մոտենալ մեր

ընկերության գրասենյակներ կամ դիմել մեր գործակալներին: Լրացուցիչ հարցերի

դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 60) 54-00-00:

 

Հարց  3. Ի՞նչ ժամկետով է կնքվում պայմանագիրը

Առողջության ապահովագրության պայմանագիրը կնքվում է միայն 1 տարի

ժամկետով: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարը վճարելուց

7 օր հետո և գործում է 365 օր:

 

Հարց 4. Ինչպե՞ս պետք է վճարել ապահովագրության համար

Ապահովագրավճարը ենթակա է վճարման միանվագ, պայմանագրի կնքման

պահին: Արգելվում է ապահովագրավճարի ժամկետանց վճարում:

 

Հարց  5. Ինչպե՞ս դիմել ապահովագրական ընկերությանը, եթե առկա է առողջական խնդիր

Խնդրի դեպքում պետք է զանգահարել ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերություն ապահովա-

գրության պայմանագրում նշված հեռախոսահամարով, ներկայացնել առկա խնդիրը,

որից հետո մեր բժիշկ-փորձագետը կկազմակերպի հետագա հետազոտությունները

կամ ամբուլատոր բուժումը՝ համաձայն ապահովագրության պայմանների:

 

Հարց 6. Ո՞ր բուժհաստատություն է անհրաժեշտ դիմել

Բուժծառայությունները մատուցվում են միայն Մեդլայն Կլինիկ բուժկենտրոնում 

(Մեդլայն Կլինիկ ՍՊԸ – ք. Երևան, Ռոստովյան փող. 17/1, հեռ.՝ 060-66-03-03)

և նրա կողմից ընտրված բժիշկների օգնությամբ:

 

Հարց  7. Ու՞մ է վճարվում հատուցումը

Բոլոր Ձեզ մատուցված ծառայությունների ծախսերը, համաձայն ապահովագրության

պայմանների, ապահովագրական գումարի սահմաններում մենք Ձեր փոխարեն

կվճարենք Մեդլայն Կլինիկ բուժկենտրոնին: Կանխիկ վճարումներ անմիջապես Ձեզ

չեն իրականացվում:

 

Հարց  8. Ես կարո՞ղ եմ ինքնուրույն, առանց «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական  ընկերությանը տեղեկացնելու, դիմել Մեդլայն Կլինիկ բուժկենտրոն

Այո՛, շտապ և անհետաձգելի դեպքերում Դուք կարող եք դիմել Մեդլայն Կլինիկ

բուժկենտրոն, այնուհետև մեզ տեղեկացնել իրադարձության մասին առաջին իսկ

հնարավորության դեպքում: Սակայն մնացած դեպքերում ցանկալի է, որպեսզի

մինչև որևէ խնդրով բուժհաստատություն դիմելը հեռախոսազանգով տեղեկացնել

մեզ այդ մասին, որպեսզի Ձեր բուժումը կամ բժշկական հետազոտությունը

կազմակերպվի առանց որևիցե խոչընդոտի:

 

Հարց  9. Կարո՞ղ եմ դադարեցնել ապահովագրության պայմանագիրը

Ապահովագրության պայմանագիրը Ձեր կողմից դադարեցնելու դեպքում Ձեզ

կվերադարձվի վճարված ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրի

չլրացած օրերի համար՝ պահելով 5,000 ՀՀ դրամ գործավարման ծախսեր:

Սակայն, եթե Դուք արդեն դիմել եք բուժկենտրոն և ստանում եք որևիցե

ծառայություն կամ արդեն անցել եք բուժզննում կամ ամբուլատոր բուժում, ապա

վերադարձման ենթակա ապահովագրավճարից պահվում է նաև վճարված կամ

վճարման ենթակա հատուցման գումարը:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 11.09.2017 14:05
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ