ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնութագիր

Գյուղատնտեսության ապահովագրությունը պիլոտային ծրագիր է, որը նախատեսված է 2019-2023թթ. համար և կրում է կամավոր բնույթ:2019 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է գյուղատնտեսության ապահովագրությունը։

Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծված պատասխանատու մարմինն է «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ԳԱԱԳ), որն իրականացնելու է գյուղատնտեսության ղեկավարումն ու զարգացումը։ Այս գործակալության կայքն է https://aina.am/:

Ապահովագրված բերքին հասցված վնասի գնահատումն իրականացնող  փորձագետը ֆիզիկական կամ իրավաբանակ անձ է, որն ունի ԳԱԱԳ-ի կողմից տրված որակավորման վկայական:

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% — 60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։

 

Ընդհանուր տեղեկատվություն


ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ 
ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐ

Ծրագրի առաջին՝ 2019-2020թթ  փուլումապահովագրվելուենխաղողևծիրան (բոլորբուսաձևեր) մշակաբույսերը։  

Սակայն ըստ ծրագրի ամենտարիապահովագրվողմշակաբույսերի տեսակները աստիճանաբարավելանալուէ, հետագայումներառելովՀայաստանիբոլորհիմնականմշակաբույսերը:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Ծրագրիայսփուլումապահովագրվելուեն՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, ՎայոցՁոր, ՏավուշուԿոտայքմարզերը:

Սակայն ամենտարիապահովագրվողմարզերիքանակըաստիճանաբարավելանալուէ, հետագայումներառելովՀայաստանիբոլորմարզերը:

ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ 

Ծրագրիայսփուլում ծիրանը և խաղողը ապահովագրվելուեն հետևյալ ռիսկերից՝

  1. Կարկուտևհրդեհ
  2. Գարնանային ցրտահարում

Կարևորէ՝ կարկուտիևհրդեհի ռիսկը վաճառվում է միասին, այսինքն առանձին կարկուտի կամ առանձին հրդեհի ռիսկի ապահովագրությունը նախատեսված չէ:

 Ընդ որում՝

  • Կարկուտուհրդեհ ռիսկը հասանելի է բոլոր 6 մարզերում՝Արմավիր,  Արարատ, Արագածոտն,  ՎայոցՁոր,  Տավուշ ,  Կոտայք
  • Գարնանայինցրտահարումռիսկը՝  ԱրմավիրևԱրարատմարզերում:

Մնացածայլգործոններիազդեցությանդեպքումհասցվածվնասըչիփոխհատուցվելուապահովագրականընկերությանկողմից։

Սակայն ամենտարիապահովագրվողռիսկերիքանակըաստիճանաբարավելանալուէ, հետագայումներառելովՀայաստանին բնորոշ  այլ հիմնականռիսկերը:

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրությունը իրականացվում է ոչ թէ 1 տարով, այլ ներքևում բերված ժամանակաշրջաններով, կախված ընտրված ռիսկերից և բերքի տեսակից ՝

Ապահովագրական ժամանակաշրջան/վկայագրի գործողության ժամկետ* 

N

ՌԻՍԿԻ ՏԵՍԱԿԸ

ԾԻՐԱՆ

 

ԽԱԽՈՂ

 

1.

Կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն

մարտի 01 – 25 օգոստոսի

մարտի 01 – հոկտեմբերի 30

2.

Կարկուտ, հրդեհ

 

ապրիլի 01–25 օգոստոսի

ապրիլի 01 – հոկտեմբերի 30

3.

Գարնանային ցրտահարություն

 

մարտի 01 – 25 օգոստոսի

մարտի 01 – հոկտեմբերի 30

*Կիրառվում է յուրաքանչյուր տարվա համար

Ապահովագրական գումար

Բերքի ապահովագրության ապահովագրական գումարը որոշվում է ոչ թե շուկայական արժեքով, այլ սահմանված արտադրության արժեքներով: Ըստ ֆերմերի ընտրության, վերջինս հաշվի առնելով իր արտադրության արժեքի մակարդակը, ընտրում է ապահովագրական գումար ստորև ներկայացված տարբերակներից: Նրա ընտրությունը պետք է հիմնված լինի իր փորձի և նախորդ տարիներում իր կողմից իրականացված ծախսերի հիման վրա: Օրինակ, եթե նա օգտագործում է տեխնիկա, կիրառում է որևիցե բարձր տեխնոլոգիա և այլն, ապա նա կարող է ընտրել ավելի բարձր ապահովագրական գումար: Եվ հակառակը, եթե նա մշակում է իր հողատարածքը միայն ձեռքով, առանց տեխնիկայի, ապա իր արտադրության արծեքը պետք է ցածր լինի:

ԾԻՐԱՆ

Ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից  ապահովագրության դեպքում

ՏԱՐԲԵՐԱԿ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ

յուրաքանչյուր 1 հեկտարի համար

I.

400,000 դրամ

II.

600,000 դրամ

III.

800,000 դրամ

IV.

1,000,000 դրամ

V.

1,200,000 դրամ


ԽԱՂՈՂ

Ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրության դեպքում

ՏԱՐԲԵՐԱԿ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ

յուրաքանչյուր 1 հեկտարի համար

I.

750,000 դրամ

II.

1,000,000 դրամ

III.

1,250,000 դրամ

IV.

1,500,000 դրամ

V.

1,800,000 դրամ

 

Բոլոր դեպքերում հատուցման ենթակա գումարը չի կարող գերազանցել ընտրված ապահովագրական գումարը:

 

         

Կարևոր է՝ եթե հողատարծքի չափը կլոր թիվ չէապա ապահովագրական գումարի հաշվարկը իրականացվում է փաստացի չափովՕրինակ 
ընտրված է 400,000 դրամ ապահովագրական գումար 1 հեկտարի համարԸնդհանուր այգու չափսը կազմում է 3.7 հեկտարԸնդհանուր 
ապահովագրական գումարը կկազմի 1,480,000 դրամ (400,000 Х 3.7):

Ապահոգրական սակագին և վճար

Ապահովագրական վճարը ձևավորվում է հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները և տվյալները՝

1. Մշակաբույսի տեսակը

2. Ռիսկի տեսակը

3. Հողատարածքի չափը

4. Ապահովագրական ծածկույթ/ապահովագրական գումար

5. Ռիսկային գոտին

6. Սուբսիդավորման չափը

 Ապահովագրական սակագնի հիմքում դրված է ռիսկային (ազդեցության) գոտի գաղափարը: Հայաստանի բոլոր մարզերը/համայնքները կախված բերքի տեսակից, հողատարածքի դիրքից և վիճակագրական տվյալներից բաժանվում են 5 ռիսկային գոտիների:
Ընդհանուր առմամբ ապահովագրական սակագները տատանվում են 2.1%-ից մինչև 32.1%:

Օրինակ՝ Արմավիր մարզի, Եղեգնուտ համայնքը գտնվում է կարկտահարության 2-րդ ռիսկային գոտում, իսկ Լուկաշինը՝ 4-րդ։ Այսինքն՝ Լուկաշին համայնքում ավելի հաճախ է տեղի ունենում կարկուտ, քան Եղեգնուտում, ինչի արդյունքում Եղեգնուտ համայնքի բնակիչները վճարելու են ավելի քիչ գումար ապահովագրության համար, քան Լուկաշինի բնակիչները։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50% — 60% չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի և ընտրված ռիսկի տեսակից)։
Սուբսիդավորման չափը՝ պետությունը սուբսիդավորելու է ապահովագրական վճարը, որը գյուղատնտեսը վճարելու է ապահովագրական կազմակերպությանը։ Սուբսիդիան կազմելու է 50% կարկուտ և հրդեհից ապահովագրելու դեպքում և 60% գարնանային ցրտահարումից ապահովագրելու դեպքում։

Օրինակ՝ գյուղատնտես Ռազմիկը Արմավիրի մարզի Զարթոնք համայքնից է։ Ռազմիկը ունի 1 հա խաղողի այգի, որի համար որպես ապահովագրական ծածկույթ նա ընտրել է 750,000 ՀՀ դրամ (1հա համար)։

Մշակաբույսի տեսակը

խաղող

Ռիսկի տեսակը

կարկուտ և հրդեհ

Հողատարածքի չափը

1 հա

Գյուղատնտեսի կողմից ընտրված ծախսի մակարդակը

750,000 (1 հա)

Ռիսկային գոտին

Զարթոնք ՝ ռիսկային գոտի 2` 3.4%

Ընդհանուր ապահովագրական վճար

25,500 դրամ

Սուբսիդավորման չափը

50%

Այս դեպքում ընդհանուր ապահովագրական վճարի 25,500 դրամից սուբսիդավորումը կազմում է 50%, այսինքն՝

  • Ֆերմերը վճարում է 12,750 դրամ
  • Պետությունը՝ 12,570 դրամ 

Ապահովագրական սակագներ

ԽԱՂՈՂ

Ազդեցության գոտի

Կարկուտի և հրդեհի ռիսկերից  ապահովագրության դեպքում

Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության դեպքում

 

Սակագին, %

1

2,1

7,5

2

3,4

7,5

3

4,7

6,0

4

5,7

7,0

5

9,4

6,0


ԾԻՐԱՆ

Ազդեցության գոտի

Կարկուտի և հրդեհի ռիսկերից  ապահովագրության դեպքում

Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության դեպքում

Գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի ապահովագրության

դեպքում (50% առավելագույն փոխհատուցում)

 

 

Սակագին, %

1

2,5

32,1

17,5

2

4,1

21,9

14,6

3

5,7

17,5

11,7

4

6,8

21,9

13,1

5

11,3

17,5

10,5

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Նույն մշակաբույսի և տարածքի համար բոլոր ռիսկերից ապահովագրության դեպքում, այսինքն կարկուտ/ հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարից գյուղատնտեսը կստանա 10% զեղչ։

Ինչպես վարվել պատահարի դեպքում

         Եթե ձեր հողատարածքը ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, վնասվել է կարկուտից/հրդեհից կամ ցրատահարումից անհրաժեշտ է՝

Քայլ 1: Կատարել ինքնուրույն զննում, համոզվելու համար, որ այգին վնասվել է

Քայլ 2: Զանգահարել Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերություն 060-54-00-00 հեռախոսահամարով պատահարը տեղի ունենալուց  48 ժամվա ընթացքում, տեղյակ պահելու համար ապահովագրական դեպքի մասին

Քայլ 3: Սպասել վնաս գնահատողի այցին, միաժամանակ կատարելով ապահովագրական կազմակերպության հրահանգները:

Ինչպես է կատարվում վնասի գնահատումը

Վնասի գնահատումը իրականացնում են վերապատրաստված մասնագետներ, որոնք սերտիֆիկացվել են Գյուղատնտեսական ապահովագրողների ազգային գործակալության  (ԳԱԱԳ) կողմից:

Վնաս գնահատողների առաջին այցի և գնահատման ծախսերը վճարվում են ապահովագրական ընկերության կողմից։

Վնաս գնատահողի հետ անհամաձայնության դեպքում, այն կողմը, որը համաձայն չէ արդյունքների հետ, կարող է պատվիրել կրկնակի գնահատում։ Այս դեպքում վնասի գնահատման համար վճարում է այն կողմը, որը պատվիրել է կրկնակի գնահատումը։ Հատուցումը իրականացվելու է համաձայն երկրորդ գնահատման արդյունքների։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վնասիգնահատումըպատրադիրպետքէտեղիունենագյուղատնտեսիներկայությամբ։Վնասգնահատողը ՊԱՐՏԱՎՈՐ Է ծանոթացնելգյուղատնտեսինվնասըգնահատելումեթոդաբանությանը:

Եթե վնասը տեղի է ունեցել պտղի ծաղկման շրջանում, ապա հաշվվում է այգու բերքատվությունը և համեմատվում է միջինացված տվյալների հետ։

Եթե վնասը տեղի է ունեցել պտղի ձևավորման և զարգացման շրջանում, հաշվում է չվնասված պտուղների քանակը և համեմատում է միջինացված տվյալների հետ:

Միջինացված տվյալները կազմվել են համաձայն վերլուծության, հաշվի առնելով՝

  • Հիմնական բուսաձևային առանձնահատկությունները,
  • Կլիմայական և ռեգիոնալ պայմանները,
  • Այգու տարիքը,
  • Տնկման սխեման,
  • Պտղի միջին քաշը:
Ապահոգրական հատուցում

Ապահովագրական հատուցումն ապահովագրական  պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է:

Կախված ապահովագրվող բերքի և ռիսկի տեսակից հատուցման ենթակա վնասի չափը կազմում է.

Կարկուտի և հրդեհի դեպքում՝

  • Ծիրանին հասցված վնասի մինչև 100%-ի չափով
  • Խաղողին հասցված վնասի մինչև 100%-ի չափով

Գարնանային ցրտահարման դեպքում՝

  • Ծիրանին հասցված վնասի 50%-ի չափով կամ մինչև 100%-ի չափով
  • Խաղողին հասցված վնասի մինչև 100%-ի չափով

Անկախ այն բանից, թե որքան է կազմում գյուղատնտեսին պատճառված վնասը` տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարը:

Գյուղատնտեսներին հատուցումն իրականացվելու է բերքահավաքի ժամանակաշրջանում, բացառությամբ այն դեպքերի, երբ կորուստը տեղի է ունեցել ծաղկման բերքի շրջանից առաջ կամ դրա ընթացքում, ինչպես նաև բերքի ամբողջական կորստի դեպքում վնասը կհատուցվի անմիջապես կորստից հետո:

Պատճառն այն է, որ միայն բերքահավաքի ժամանակ վնաս գնահատողը կկարողանա ճշգրիտ հաշվարկել, թե որքա՞ն բերքի կորուստ է ունեցել գյուղատնտեսը։

Չհատուցվող գումար

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրով սահմանվում է ապահովագրական գումարի (ծածկույթի) նկատմամբ 10% ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրական ընկերությունն ազատվում է համապատասխան չափով հատուցում իրականացնելուց՝ անկախ փաստացի վնասի ընդհանուր չափից: Այսինքն, երբ փաստացի վնասը գերազանցում է ապահովագրական գումարի 10%-ը, ապահովագրական ընկերության կողմից հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս փաստացի ընդհանուր վնասից հանվում է ապահովագրական գումարի 10% չափին համապատասխան գումարը:

Վնասի հաշվարկի օրինակ

Հաշվենք, թե որքան կլինի Ռազմիկի հատուցումը, եթե նա կարկուտի հետևանքով կորցրել է բերքի 50%-ը։

-Ապահովագրական գումար՝ 750, 000 դրամ

-Վնասի չափը՝ 375,000 դրամ (բերքի 50%)

-Չհատուցվող գումարը՝ 75,000 դրամ (ապահովագրական գումարի 10%)

-Վերջնական հատուցման գումար՝ 300,000 դրամ:

 

Այսպիսով՝ վճարելով ընդամենը 12,750 դրամ, Ռազմիկը ստացավ 300,000 դրամ հատուցում։

        

Ինչպես ձեռք բերել ապահովագրություն

Ապահովագրությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ձեր մարզում գտնվող ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ- ի ցանկացած գրասենյակ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Անձնագիր
  • Հողամասի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ այլ իրավական փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ապահովագրության ենթակա հողատարածքը հանդիսանում է որպես Ձեր սեփականություն կամ  Դուք իրավունք ունենք այն մշակելու:

ԿԱՐևՈՐ Է՝ Ապահովագրություն գնելու համար դուք պետք է դիմեք մեր գրասենյակ և լրացնեք ապահովագրության դիմումը մինչև հետևյալ ժամկետները 2020 թվականի բերքի ապահովագրության համար՝

  • Կարկուտի և հրդեհի դեպքում՝ 2019թ. սեպտեմբերի 30ից մինչը 2020թ.մարտի25
  • Գարնանային ցրտահարման դեպքում՝ 2019թ. սեպտեմբերի30-ից մինչև 2020թ.փետրվարի 15-ը:

Հետագա տարիների համար կգործեն ապահովագրության նույն վերջնաժամկետները։

Նշված վերջնաժամկետներից հետո ապահովագրության պայմանագիր չի կնքվում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

-Ապահովագրությանարժեքըբոլորապահովագրականկազմակրպություններումնույննէ։

-Հնարավորէապահովագրելմեկկադաստրայինվկայագրիկամվարձակալությանպայմանագրիներքոգտնվողհողատարածքիմիմասը։

-Մեկ ապահովագրության պայմանագրով հնարավար է ապահովագրել միայն մեկ բերքատեսակ:

Պայմաններ
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 16.10.2019 12:56
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ