|
|
ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 39
Հեռախոս` (10) 53-52-90
Ֆաքս` (10) 56-52-34
|
Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
Հաճախորդները բողոք-պահանջ կարող են ներկայացնել Ընկերությանը գրավոր` առձեռն հանձնելով Ընկերության գրասենյակ (հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 39):
Ուշադրություն` Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի վերաբերյալ “Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին” ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները: Այս օրենքը կարող եք գտնել www.silinsurance.am կայքի “Օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը” բաժնում: Սույն տեղեկատվության համար կգանձվի համապատասխան վճար, որը չի կարող ավելի լինել, դրանց պատրաստման և/կամ փոստային առաքման համար արած արված փաստացի ծախսերը: Վերոնշված տեղեկատվությունը Ընկերությունը տրամադրում է անձի գրավոր դիմումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Ընկերության գրասենյակում, էլեկտրոնային հասցեով` silinsurance@netsys.am, info@silinsurance.am: “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ Խորհրդի
" "_____________ թիվ " " որոշմամբ
հաստատված " "ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ" ԱՓԲԸ-ի
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔ-ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
կանոնակարգի հավելված 3
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ
Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Դատարան դիմելու դեպքում Ձեր և “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` “Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով:Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ: “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե `
** Սիրելի՛ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները:
Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ միջև վեճերը, սակայն կարող է “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ խախտել է օրենքի պահանջները:
Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և “Սիլ Ինշուրանս”
ԱՓԲԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը
ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի
կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
Վերջին փոփոխությունը Հոկտեմբերի 12, 09:07
![]() |