Sil Insurance

Հաճախորդի իրավունքը




ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 39
Հեռախոս` (10) 53-52-90
Ֆաքս` (10) 56-52-34
Ընկերություն – Կորպորատիվ կառավարում
Ընկերությունը իր կողմից տարվող կադրային քաղաքականության հիմքում շարունակում է դնել կադրերի որակը և աշխատանքի գնահատման ստորև նշված սկզբունքները: Ստեղծված իրավիճակում, երբ շուկայում առկա է որակյալ կադրերի պակաս, Ընկերությունը իր սեփական միջոցների հաշվին իրականացնում է կադրերի պատրաստումը և վերապատրաստումը: Աշխատակիցները մասնակցում են միջազգային ապահովագրական կոնֆերանսների և մասնագիտական դասընթացների: Ամեն տարի, տարեկան արդյունքների հետ մեկտեղ Ընկերության Խորհրդին ներկայացվում են աշխատակիցների պարգևատրման առաջարկություն, որը իր մեջ ներառում է ինչպես ամբողջ աշխատակազմի, այնպես էլ իրենց աշխատանքի արդյունավետությամբ աչքի ընկած աշխատակիցների պարգևատրման և/կամ աշխատավարձի բարձրացման հարցեր: “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ում աշխատում են 18 աշխատակից:

 

"Սիլ Ինսուրանս" ԱՓԲԸ-ն կիրառում է գործադիր մարմնի աշխատանքի գնահատման հետևյալ սկզբունքները`
1. Պարբերաբար պլանավորված և փաստացի արդյունքների համեմատական գնահատում
2. Ընկերության որակավորման զարգացումների գնահատում, (Ընկերության համբավ, մասնագետների որակական աստիճան, Ընկերության կայունություն)
3. Աշխատավարձերի պարբերաբար բարձրացում
Ընկերությունը չունի գործակալներ:

 

 

 

 

 

 



Վերջին փոփոխությունը Հունվարի 29, 15:29