“Հաստատված է”
Մասնակիցների ժողովում
«20» դեկտեմբերի 2009թ.
Նախագահ
_________________ / Ա. Սիմոնյան /
“Գրանցված է”
ՀՀ Կենտրոնական Բանկում
Գրանցման N ________________
Վկայական N 6
ՀՀ Կենտրոնական Բանկի Նախագահ
/_____________/__________________/
“_____” _____________ 2009թ.
“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ”
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
(Նոր խմբագրությամբ)
1.1. «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող
իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի, որոնց տերերը իրավունք չունեն
օտարել իրենց պատկանող բաժնետոմսերն առանց Ընկերության մյուս բաժնետերերի համաձայնության:
1.2. Ընկերությունը ստեղծված է համարվում նրա պետական գրանցման և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
1.3. Ընկերությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.4. Մասնակիցների և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնադրությամբ և գործող օրենքներով:
1.5. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը հանդիսանում է իր գույքի բացառիկ
սեփականատերը և դրա նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը իրականացնում է իր կանոնադրական նպատակներին ու խնդիրներին համապատասխան:
1.6. Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար: Ընկերության բաժնետերերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում և իրենց
պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
1.7. Եթե Ընկերության անվճարունակության (սնանկացման) պատճառ են հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար
պարտադիր ցուցումներ տալու կամ այլ կերպ Ընկերության գործունեությունը կանխորոշելու իրավունք, նշված բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ պատասխանատվություն` Ընկերության
պարտավորություններով:
1.8. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:
1.9. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք, դրոշմներ և բլանկեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու ֆիրմային այլ ռեկվիզիտներ:
1.10. Ընկերությունը բացառիկ իրավունք ունի իր ֆիրմային անվանումն օգտագործել գովազդի, ցուցանակների, հաշիվների, տպագիր հրատարակումների, պաշտոնական ձևաթղթերի և իր գործունեության հետ կապված
այլ փաստաթղթերի վրա:
1.11. Ընկերության լրիվ ֆիրմային անվանումն է`
հայերեն՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն, ՓԲԸ
2.1. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հանդիսանում է փակ բաժնետիրական ընկերություն:
2.2. Ընկերության նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Ապահովագրության և ապահովագրական գործնեության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքների և այլ իրավական
ակտերի դրույթները:
2.3. Ընկերությունը առեւտրային կազմակերպություն հանդիսացող տնտեսական ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ մասնակիցների պարտավորական իրավունքը
հավաստիացնող որոշակի թվով հասարակ բաժնեմասերի:
2.4. Ընկերությունն իրավաբանական անձ է և ունի իր մասնակիցների գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում: Ընկերությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել
գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
2.5. Ընկերությունը, նրա մասնաճյուղերը (եթե այդպիսիք հետագայում ստեղծվեն) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է (են) իրականացնել ապահովագրական գործունեությունից բխող
կամ դրա հետ ուղղակիորեն կապված հետևյալ գործառնությունները`
2.5.1. ներդնել և կառավարել Ընկերության միջոցները «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված
ակտիվներում և սահմանաչափերով,
2.5.2. իրականացնել իր, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց ակտիվների և պարտավորությունների կառավարումը,
2.5.3. իրականացնել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործառնությունները, եթե դրանք օգտագործվում են ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ռիսկերը ծածկելու համար`
կապված փոխարժեքի, տոկոսադրույքների փոփոխությունից բխող և այլ ռիսկերի հետ,
2.5.4. գնահատել ապահովագրական ռիսկերը,
2.5.5. ստանձնել և օտարել սուբռոգացիայի արդյունքում Ընկերության սեփականության անցած գույքը և այլ իրավունքները,
2.5.6. բացահայտել ապահովագրական պատահարի առաջացման պայմանները և պատճառները,
2.5.7. գնահատել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների և ապահովագրական հատուցման և ապահովագրության պայմանագրից բխող այլ վճարումների չափը,
2.5.8. գնահատել ապահովագրության օբյեկտի արժեքը,
2.5.9. իրականացնել միջոցառումներ` ուղղված ապահովագրական պատահարների կանխարգելմանը, դրանց արդյունքում հնարավոր վնասների նվազեցմանը, այդ միջոցառումները ֆինանսավորելու նպատակով ձևավորել
միջոցներ,
2.5.10. ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրության պայմանագրով նախատեսված լինելու դեպքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների
հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը` սահմանելով հիմնավոր ժամկետներ,
2.5.11. ստեղծել և սպասարկել հաճախորդների վերաբերյալ տեղեկատվական համակարգ:
2.6. Ընկերությունը կարող է կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրեն` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար: Ընկերությունը չի կարող իրականացնել արտադրական, առևտրային, բանկային ու վարկային կազմակերպության
գործունեություն, եթե «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ:
2.7. Ընկերությունը կարող է իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իր անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել:
2.8. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության` Ընկերությանն արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնել, որոնց արդյունքում`
2.8.1. Ընկերության մասնակցությունը մեկ այլ անձի կանոնադրական կապիտալում կկազմի 5 տոկոս և ավելի,
2.8.2. Ընկերության մասնակցությունը մեկ անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 15 տոկոսը,
2.8.3. Ընկերության մասնակցությունը բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում գերազանցում է տվյալ Ընկերության ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
2.9. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր այն նոր գործարքի կամ գործարքների կնքման համար, որի (որոնց) արդյունքում Ընկերության մասնակցությունը մեկ այլ
կամ միևնույն անձի կանոնադրական կապիտալում կգերազանցի 10,20 կամ 50 տոկոսը:
2.10. Ընկերությունը սույն բաժնի 2.8 կետով սահմանված այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները համախմբում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի
նորմատիվ իրավական ակտերով սահմանած կարգով:
3.1. Ընկերությունը ստեղծվում է ՀՀ տարածքում՝ իրականացնելու ինքնուրույն գործունեություն, որի հիմնական նպատակն է ապահովագրական գործունեության ծավալումից, և օրենքով չարգելված այլ աշխատանքներ
կատարելուց և ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալը:
3.2. Ընկերությունը իր հիմնական գործունեության առումով զբաղվում է ոչ կյանքի ապահովագրության տեսակով, «Ապահովագրության և Ապահովագրական Գործունեության մասին» ՀՀ Օրենքով նախատեսված
(ՀՕ-177-Ն)(այսուհետ` Օրենք) հետևյալ դասերով`
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետ)
- Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3)-րդ կետ)
- Փողադրվող գույքի (բեռների) ապահովագրություն. (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7)- րդ կետ)
- Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8)- րդ կետ)
- Գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն. (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9)- րդ կետ)
- Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն. (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10)- րդ կետ
-Ընդհանուր պատասխանատվության ապահովագություն (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 13)- րդ կետ)
-Ֆինանսական վնասների ապահովագրություն (Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 16)- րդ կետ):
3.3. Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն: ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն
լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ Ընկերությունը բացի լիցենզավորվող
գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են դրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի
զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այն գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:
4.1. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով և այլ
իրավական ակտերով սահմանված չափից:
4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը հավասար է Ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեuակի բաժնետոմuերի դիմաց uտացված գումարին:
4.3. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 820,000,000.00 (ութ հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ` բաժանված 82,000.00 հատ սովորական անվանական բաժնետոմսի, մեկ բաժնետոմսի անվանական
արժեքը կազմում է 10,000.00 (տաս հազար) դրամ: Ընկերության բոլոր 82,000.00 բաժնետոմսերը տեղաբաշխված են հիմնադիրների միջև և լրիվ վճարված են նրանց կողմից Հայաստանի Հանրապետության դրամով:
4.4. Ընկերության հայտարարված կանոնադրական կապիտալը կազմում է 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` բաժանված 150,000 (հարյուր հիսուն հազար) հատ սովորական բաժնետոմսերի,
մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 (տաս հազար) ՀՀ դրամ:
4.5. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
4.6. Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և
ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:
4.7. Կանոնադրական կապիտալի փոփոխման հարցով ժողովի գումարման մասին ծանուցումը պետք է պարունակի`
4.7.1. կանոնադրական կապիտալի փոփոխման շարժառիթները, եղանակն ու չափը,
4.7.2. կանոնադրության փոփոխման նախագիծը` կապված կանոնադրական կապիտալի փոփոխման հետ,
4.7.3. բաժնետոմսերի քանակը եւ դրանց անվանական արժեքի ընդհանուր գումարը, որը պետք է ստացվի կանոնադրական կապիտալի փոփոխման արդյունքում,
4.7.4. նոր տեսակի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում` դրանց տեղաբաշխման կարգը եւ ժամկետները, բաժնետերերի իրավունքները՝ ըստ այդ եւ նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի:
4.8. Կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված կանոնադրության փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցումն իրականացնող մարմինը՝ օրենքով սահմանված կարգով:
4.9. Կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.
4.9.1. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված
բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են:
4.9.2. Ընկերության բաժնետերերն կանոնադրական կապիտալում իրենց բաժնին համապատասխան հայտարարված բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք ունեն:
4.9.3. Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի՝
- լրացուցիչ տեղաբաշխվող սովորական բաժնետոմսերի քանակն այդ բաժնետոմսերի հայտարարված քանակի սահմաններում
- լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում՝ Ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի
արժեքը:
4.9.4. Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է Ընկերության Խորհուրդը:
4.9.5. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով: Մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը
փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր:
4.9.6. Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել նաեւ իր տնտեսական գործունեությամբ առաջացած վնասները ծածկելու համար:
4.10. Կանոնադրական կապիտալի նվազեցումը.
4.10.1. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել`
-բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.
-բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, դրանց մի մասի ձեռքբերմամբ եւ մարմամբ:
4.10.2. Կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսեր կարող են ձեռք բերվել միայն բաժնետոմսերի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, այդ նպատակով Ընկերությանն
առաջարկված բաժնետոմսերի ձեռքբերումն Ընկերության պարտականությունն է: Եթե ձեռքբերման առաջարկված բաժնետոմսերի քանակը գերազանցում է համապատասխան որոշմամբ սահմանված քանակը, ապա բաժնետերերից
բաժնետոմսերը գնվում են նրանց առաջարկներին համամասնորեն:
4.10.3. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետեւանքով կանոնադրական կապիտալի չափը ավելի կփոքրանա օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափից:
Ընկերության կողմից կանոնադրական կապիտալը օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հիմք է Ընկերության լուծարման:
4.10.4. Կանոնադրական կապիտալի չափի նվազեցման դեպքում մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու
դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր:
4.10.5. Կանոնադրական կապիտալի նվազեցման եւ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի
սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:
4.10.6. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն
ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաեւ վնասների հատուցում:
4.10.7. Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո եւ սույն Բաժնի
4.10.6 կետին համապատասխան՝ պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում:
4.10.8. Կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով
կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի, կատարվում են կանոնադրության պետական գրանցումից հետո:
4.10.9. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի
համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:
4.11. Ընկերության փաստացի համալրված կանոնադրական կապիտալի Ընկերության գործունեության ընթացքում նվազեցումը ` դրա հաշվին շահութաբաժիններ բաշխելու կամ այլ ձևերով արգելվում է, բացառությամբ 4.12.
կետում սահմանված դեպքերի:
4.12. Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր (բաժնեմասերի) սեփականատերերը (մասնակիցները) իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու մասնակցության հետգնման գնի որոշում և իրենց պատկանող
բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե`
4.12.1. որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին, և տվյալ մասնակիցները քվեարկել են Ընկերության վերակազմակերպման,
նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել,
4.12.2. կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված մասնակիցների իրավունքները, և նրանք տվյալ որոշումն ընդունելիս դեմ են
քվեարկել կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել:
4.13. Ընկերության` իրենց մասնակցության հետգնման պահանջի իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմվում է Ընկերության մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա, այն ընդհանուր ժողովին մասնակցելու
իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը հանգեցրել է մասնակիցների իրավունքների սույն բաժնի 4.12.1 կետում նշված սահմանափակմանը:
4.14. Ընկերության կողմից մասնակցության հետգնումը կատարվում է դրա շուկայական արժեքով, որը որոշվում է առանց մասնակցության գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող Ընկերության գործողությունների
հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:
4.15. Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նաև «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասի»ՀՀ օրենքով սահմանված դեպքում:
4.16. Մասնակցության հետգնման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը:
4.17. Ընկերության կողմից իր բաժնետոմսերը հետ գնելու դեպքում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ տվյալ բաժնետոմսերի իրացման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից` դրան
մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:
4.18. Ընկերությունը պարտավոր է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշումը կայացնելուց առաջ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հայցել Կենտրոնական
բանկի խորհրդի համաձայնությունը:
4.19. Կանոնադրական կապիտալը նվազեցնելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունն ստանալուց հետո Ընկերությունն ընդունում է կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում, որը կայացնելուց
հետո` մեկօրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է դրա մասին տեղեկատվությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հրապարակել իր ինտերնետային կայքում և մամուլում:
5.1. Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրական կապիտալի 15 տոկոսից ոչ պակաս չափով:
5.2. Եթե պահուստային հիմնադրամը կազմում է սույն կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին
կատարվում են շահույթի 5 տոկոսից ոչ պակաս չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
5.3. Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթն
այդ նպատակին չի բավարարում:
5.4. Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
5.5. Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահութաբաժինների վճարման, աշխատակիցների բաժնետիրացման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ
հիմնադրամներ:
6.1. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները.
6.1.1. Ընկերության կառավարման մարմիններն են`
-ընդհանուր ժողովը.
-խորհուրդը.
-գործադիր մարմինը` գործադիր տնօրենը:
6.1.2. Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,
պատասխանատու ակտուարը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում
նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է ակտուարային ստորաբաժանման ղեկավար:
6.1.3. Կենտրոնական բանկի կողմից իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված լինելու դեպքում Ընկերության ղեկավար կարող է ճանաչվել նաև որևէ կերպ Ընկերության
կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:
6.1.4. Ընկերությունը պարտավոր է ունենալ սույն Բաժնի 6.1.1. կետով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար ու պատասխանատու ակտուար,
բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համապատասխան
անձի հետ կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի ու
պատասխանատու ակտուարի պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է իննսունօրյա ժամկետում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներին, գլխավոր հաշվապահին, ներքին աուդիտի ղեկավարին ու պատասխանատու ակտուարին:
6.2. Ընդհանուր ժողովի իրավասությունները.
6.2.1. Ընդհանուր ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:
6.2.2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
6.2.2.1. Ընկերության կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը,
6.2.2.2. Ընկերության վերակազմակերպումը,
6.2.2.3. Ընկերության լուծարումը,
6.2.2.4. ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը,
6.2.2.5. խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընդ որում, խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա
անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս
որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:
6.2.2.6. խորհրդի ներկայացմամբ` Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
6.2.2.7. Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան
շահութաբաժինների չափի հաստատումը,
6.2.2.8. բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը,
6.2.2.9. խորհրդի անդամների վարձատրության կամ փոխհատուցման չափի սահմանումը,
6.2.2.10. օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը,
6.2.2.11. ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը,
6.2.2.12. դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը,
6.2.2.13. դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը,
6.2.2.14. իրավաբանական անձանց միությունների հիմնադիր հանդես գալը,
6.2.2.15. իրավաբանական անձանց միություններին մասնակցությունը,
6.2.2.16. Օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերով որոշումների ընդունումը:
6.2.3. Սույն բաժնի 6.2.2. մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել կառավարման այլ
մարմիններին կամ անձանց, բացառությամբ սույն բաժնի 6.2.2.9., 6.2.2.12.-6.2.2.15 կետերում թվարկված հարցերի, որոնցով որոշումների ընդունումը ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին:
6.3. Խորհուրդը և խորհրդի ձևավորումը
6.3.1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը` օրենսդրությամբ խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում:
6.3.2. Ընկերության խորհուրդը կազմված է 5 անդամներից:
6.3.3. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից, իսկ Ընկերության խորհրդի անդամի լիազորությունների
վաղաժամկետ դադարեցման դեպքում` արտահերթ ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից` օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
6.3.4. Ընդհանուր ժողովին Ընկերության խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ընկերության մասնակիցները, ինչպես նաև խորհուրդը:
6.3.5. Ընկերության այն մադսնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության
տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին:
6.3.6. Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող
բաժնետոմսերի մինչև 10 տոկոսին, կարող են միավորվել և Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը համալրելու դեպքում, առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության, ընդգրկել
իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում: 6.3.6. կետում նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն Ընկերության մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի
առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում:
Վերը նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները`
- Ընկերության միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ` նրանց պատկանող Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակը.
- միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.
- նշում այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.
- միավորվող մասնակիցների հայեցողությամբ` այլ պայմաններ:
Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին` ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում` լրացրած քվեաթերթիկներն Ընկերության
կողմից ընդունվելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
6.3.7. Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու Ընկերության խորհրդի կազմում:
Սույն կետի կիրառման առումով Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 տոկոսից
պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն Բաժնի 6.3.6. մասում նշված պայմանագիրը:
Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում` առանց ընդհանուր ժողովի կողմից
ընտրության:
Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց
ներկայացուցիչները, թեկուզ դրանց թիվը կազմի մեկ: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն Բաժնի 6.3.6. մասում նշված
պայմանագիրը կնքված Ընկերության մասնակիցները:
Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը, առաջադրումը և Ընկերության խորհրդում ընդգրկումն իրականացվում է Ընկերության տեղաբաշխված քվեարկող
բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին տիրապետող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և Ընկերության խորհրդում ընդգրկման կարգով: Ընդ որում, Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր
մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհուրդը ներկայացնում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին` ընդհանուր ժողովի կայացման,
իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում` լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:
6.3¹. Բաժնետոմսերի սեփականատեր մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
6.3¹1. Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող մասնակցին միևնույն իրավունքներ:
Բաժնետոմսի սեփականատերը իրավունք ունի`
6.3¹1.1. մասնակցել ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
6.3¹1.2. մասնակցել Ընկերության կառավարմանը.
6.3¹1.3. ստանալ շահութաբաժիններ՝ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
6.3¹1.4. առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
6.3¹1.5. ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին,
հաշվետվություններին, Ընկերության գործունեությանը.
6.3¹1.6. ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
6.3¹1.7. հանդես գալ առաջարկություններով ժողովներում.
6.3¹1.8. ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.
6.3¹1.9. դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.
6.3¹1.10. Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.
- ունենալ օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
6.3¹2.Բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող հասարակ բաժնետոմսերի անվանական
արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք: Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում:
6.3¹3. Բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները:
6.4. Խորհրդի անդամները
6.4.1. Ընկերությունը պարտավոր է խորհրդի սահմանած կարգով և պայմաններով վարձատրել կամ փոխհատուցել խորհրդի անդամներին` նրանց կատարած աշխատանքի կամ պաշտոնավարման համար:
6.4.2. Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանում է ընդհանուր ժողովը և չի կարող մեկ տարուց պակաս լինել:
6.5. Խորհրդի նախագահը
6.5.1. Խորհրդի նախաագահին ընտրում է խորհուրդը` խորհրդի անդամների կազմից:
6.5.2. Խորհրդի նախագահը`
6.5.2.1. կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
6.5.2.2. գումարում և նախագահում է խորհրդի նիստերը.
6.5.2.3. կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.
6.5.2.4. նախագահում է Ընկերության ընդհանուր ժողովում.
6.5.2.5. կազմակերպում է խորհրդին կից հանձնաժողովների աշախատանքը:
6.6 Խորհրդի իրավասությունները
6.6.1. Խորհրդի իրավասություններն են`
6.6.1.1. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը, ներառյալ` Ընկերության հեռանկարային զարգացման և գործարար ծրագրերի հաստատումը,
6.6.1.2. ընդհանուր ժողովի տարեկան և արտահերթ նիտերի գումարումը, օրակարգի հաստատումը, ինչպես նաև դրանց գումարման և անցկացման կազմակերպման հետ կապված նախապատրաստական
աշխատանքների իրականացման ապահովումը,
6.6.1.3. Ընկերության գործադիր մարմնի անդամների, պատասխանատու ակտուարի, ակտուարային ստորաբաժանման աշխատակիցների նշանակումը, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և
վարձատրության պայմանների հաստատումը,
6.6.1.4. Ընկերության ներքին հսկողության ստանդարտների սահմանումը, Ընկերության ներքին աուդիտի ղեկավարի և անդամների նշանակումը, ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրի
հաստատումը, ներքին աուդիտի ղեկավարի և անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը և վարձատրության պայմանների հաստատումը,
6.6.1.5. Ընկերության տարեկան ծախսերի նախահաշվի ու կատարողականի հաստատումը,
6.6.1.6. Ընկերության կազմակերպական կառուցվածքի և աշխատատեղերի հաստատումը,
6.6.1.7. շահութաբաժինների վճարման վերաբերյալ ընդհանուր ժողովին առաջարկությունների ներկայացումը, այդ թվում ` շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար շահութաբաժիններ ստանալու
իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակի կազմումը, որում պետք է ընդգրկվեն Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մասնակիցների ռեեստրում` Ընկերության տարեկան ընդհանուր
ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
6.6.1.8. Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների նախնական հաստատումը և ընդհանուր ժողովի ներկայացումը,
6.6.1.9. Ընկերության արտաքին աուդիտը իրականացնող անձին ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնելը,
6.6.1.10. Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձին վճարման չափի սահմանումը,
6.6.1.11. Ընկերությունում իրականացված աուդիտորական կամ այլ ստուգումներից բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու դրանց իրականացման վերահսկումը,
6.6.1.12. Ընկերության կողմից ապահովագրական գործունեության իրականացման կարգը սահմանող ներքին իրավական ակտերի ընդունումը,
6.6.1.13. Ընկերության տարածքային և ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատումը, Ընկերության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների
միջև գործառութային պարտականությունների բաշխումը,
6.6.1.14. «Ապահովագրության և ապահովագրական գործնեության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 10-րդ, 13-16-րդ կետերով նախատեսված հարցերի ներկայացումն ընդհանուր ժողովի քննարկմանը,
6.6.1.15. Ընկերության պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշման ընդունումը,
6.6.1.16. Ընկերության պահուստային և այլ հիմնադրամների օգտագործումը,
6.6.1.17. Ընկերության մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծումը,
6.6.1.18. Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության` հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակով կիրառվող սկզբունքների, հիմունքների,
եղանակների, կանոնների, ձևերի և ներքին իրավական ակտերի սահմանումը,
6.6.1.19. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ որոշումների ընդունումը:
6.6.2. 6.7.1. կետում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է խորհրդի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին կամ այլ անձանց:
6.6.3. Առնվազն տարին մեկ խորհուրդն իր նիստում պետք է քննարկի արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը (նամակ ղեկավարությանը), ինչպես նաև քննարկի և անհրաժեշտության դեպքում վերանայի Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները,
ռազմավարությունն ու ներքին իրավական այլ ակտերը:
6.6.4. Առնվազն եռամսյակը մեկ խորհուրդը պետք է քննարկի Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանման, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի, պատասխանատու ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաշվետվությունները`
իր սահմանած կարգով և ձևով:
6.7. Խորհրդի նիստերը
6.7.1. Խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն եռամսյակը մեկ:
6.7.2. Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը` իր, խորհրդի անդամի, Ընկերության գործադիր տնօրենի, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, Ընկերության արտաքին
աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի, ինչպես նաև Ընկերության քվեարկող բաժնետոմսերի 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի (մասնակիցների) գրավոր պահանջով:
6.7.3. Խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով` Ընկերության կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով` նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել
այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի
բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ միջոցներով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի
համարվում: «Ապահովագրության և ապահովագրական գործնեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 10-րդ և 14-րդ կետերում նշված, ինչպես նաև Ընկերության հեռանկարային զարգացման կամ
գործարար վծրագրի հաստատումը, խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել խորհրդի հեռակա նիստերի ժամանակ:
6.7.4. Խորհրդի նիստերի քվորումը կայացված է համարվում, եթե ներկա են խորհրդի անդամների 4/5-ը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե
օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
6.7.5. Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության
դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
6.7.6. Խորհրդի նիստերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն գործադիր տնօրենի պարտադիր մասնակցությամբ, բացառությամբ Ընկերության գործադիր տնօրենի
լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նրա վարձատրության պայմանների վերաբերյալ հարցերի: Գործադիր տնօրենը խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:
6.7.7. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են`
6.7.7.1. նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.
6.7.7.2. նիստին մասնակցած անձինք.
6.7.7.3. նիստի օրակարգը
6.7.7.4. քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները` ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի.
6.7.7.5. քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները.
6.7.7.6. նիստում ընդունված որոշումները:
6.7.8. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար:
6.7.9. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, որն ստորագրում է նիստում ընդունված որոշումները: Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար:
6.8. Խորհրդին կից հանձնաժողովները
6.8.1. Խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Հանձնաժողովների իրավասությունները և գործունեության կարգը սահմանվում են խոորհրդի որոշմամբ:
6.8.2. Խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել խորհրդի անդամները և Ընկերության այլ ղեկավարներ կամ աշխատակիցներ:
6.8.3. Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:
6.9. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը
6.9.1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն կամ եթե`
6.9.1.1. նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
6.9.1.2. նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության ղեկավար,
6.9.1.3. մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ` հարգելի և անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից,
6.9.1.4. օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
6.9.1.5. մահացել է:
6.9.2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա
համար սահմանված վարձատրությունը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Ընկերությունն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն կետի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված վարձատրությունը` դատարանում ապացուցելով
խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաստը:
6.10. Ընկերության գործադիր տնօրենը
6.10.1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր տնօրենը: Գործադիր տնօրենը կարող է ունենալ տեղակալներ: Ընկերության գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից,
իսկ գործադիր տնօրենի տեղակալները` խորհրդի կողմից` գրծադիր տնօրենի ներկայացմամբ:
6.10.2. Ընկերության գործադիր տնօրենը, որպես իր բացառիկ իրավասություն, ներկայացնում է Ընկերությունը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում, Ընկերության անունից կնքում է գործարքներ, գործում է
Ընկերության անունից առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր:
6.10.3. Ընկերության գործադիր տնօրենը`
6.10.3.1. խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի կողմից հաստատվող ներքին իրավական ակտերը, ինքնուրույն ստորաբաժանումների կանոնադրությունները, Ընկերության կազմակերպական կառուցվածքը,
6.10.3.2. տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և
վերահսկում դրանց կատարումը,
6.10.3.3. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին,
6.10.3.4. Ընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ,
6.10.3.5. ապահովում է ընդհանուր ժողովի և խորհրդի որոշումների կատարումը,
6.10.3.6. իրականացնում է սույն կանոնադրությամբ, ինչպես նաև խորհրդի սահմանված իրավական ակտերի շրջանակներում նախատեսված` Ընկերության ըն թացիկ գործունեության ղեկավարման հետ կապված
այլ իրավասություններ:
6.10.4. Այն հարցերը, որոնք օրենսդրությամբ կամ սույն կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ընդհանուր ժողովի, խորհրդի, ներքին աուդիտի ստորաբաժանման կամ պատասխանատու ակտուարի իրավասությանը
պատկանող, պատկանում են գործադիր տնօրենի իրավասությանը:
6.10.5. Գործադիր տնօրենը խորհրդին պարբերաբար, բայց պակաս, քան եռամսյակը մեկ, ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություններ` խորհրդի սահմանած կարգով:
6.10.6. Գործադիր տնօրենի իրավասությանը ենթակա հարցերով որոշումների ընդունումը չի կարող փոխանցվել Ընկերության կառավարման այլ մարմիններին, ներքին աուդիտին, գլխավոր հաշվապահին, պատասխանատու ակտուարին կամ
այլ անձի:
Բացառությամբ սույն կետում սահմանված անձանց, գործադիր տնօրենի լիազորությունները պատշաճ կերպով ժամանակավորապես (իննսուն օրը չգերազանցող ժամկետով) կարող են փոխանցվել այլ անձի, եթե
վերջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով Ընկերությունների գործադիր տնօրենների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին:
6.10.7. Խորհրդի կողմից գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են իր դիմումի համաձայն, կամ եթե`
6.10.7.1. նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
6.10.7.2. նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով օրենքի համաձայն նրան արգելվում է լինել Ընկերության գործադիր տնօրեն կամ այլ ղեկավար,
6.10.7.3. օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,
6.10.7.4. մահացել է:
6.10.8. Գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է,
ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը Ընկերության կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Ընկերությունն իրավունք ունի գործադիր տնօրենի պաշտոնից ազատված անձից հետ պահանջելու սույն կետի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը` դատարանում ապացուցելով
գործադիր տնօրենի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման (չկատարման կամ ոչ պատշաճ կատարման) փաստը:
6.11. Ընկերության գլխավոր հաշվապահը
6.11.1. Ընկերության գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություններ իրականացնող անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ) իրականացնում է «Հաշվապահական հաշվառման մասին»
ՀՀ օրենքով գլխավոր հաշվապահի համար սահմանված իրավունքները և պարտականությունները:
6.11.2. Գլխավոր հաշվապահին նշանակում է խորհուրդը` գործադիր տնօրենի ներկայացմամբ:
6.11.3. Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտականությունները չեն կարող փոխանցվել որևէ այլ կառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:
Բացառությամբ «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասի առաջին պարբերությունով սահմնանված անձանց, գլխավոր հաշվապահի լիազորությունները
պատշաճ կերպով ժամանակավորապես (իննսուն օրը չգերազանցող ժամկետով)կարող են փոխանցվել այլ անձի, եթե վրջինս համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով
Ընկերությունների գլխավոր հաշվապահների համար սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին:
6.11.4. Գլխավոր հաշվապահն առնվազն եռամսյակը մեկ խորհրդին և գործադիր տնօրենին է ներկայացնում ֆինանսական հաշվետվություն` խորհրդի հաստատած ձևով և բովանդակությամբ:
6.11.5. Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում Ընկերության հաշվապահական հաշվառման վարման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական
հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պետական կառավարման մարմիններին ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Ընկերության մասնակիցներին, պարտատերերին և մամուլի ու զանգվածային
լրատվության մյուս միջոցներին Ընկերության մասին տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության մասին` օրենսդրությանը, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան: Սույն կետում
նշված հաշվետվությունների պտրաստման, ներկայացման կամ հրապարակման համար գլխավոր հաշվապահի պատասխանատվությունը չի տարածվում Ընկերության պատասխանատու ակտուարի կողմից օրենքով սահմանված
հաշվետվությունների պատրաստման, ներկայացման, հրապարակման վրա: Ընկերության այն հաշվետվությունները, որոնք պարունակում են տարբեր տեղեկատվություն, որի պատրաստման, ներկայացման կամ հրապարակման
համար պատասխանատու են գլխավոր հաշվապահն ու պատասխանատու ակտուարը, ստորագրում են այդ երկու պաշտոնատար անձինք:
6.12. Ներքին աուդիտը
6.12.1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու
աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:
6.12.2. Ներքին աուդիտը, խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն`
6.12.2.1.հսկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի գնահատմամբ.
6.12.2.2. հսկողություն է իրականացնում գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների,
պատասխանատու ակտուարի ու ակտուարային ստորաբաժանման կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված
հանձնարարականների կատարման նկատմամբ,
6.12.2.3. եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
6.12.3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
6.12.4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
6.12.5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի`
6.12.5.1. այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորոկան ստուգում.
6.12.5.2. առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:
6.12.6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը` գործադիր մարմին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները`
6.12.6.1. հերթական` տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին,
6.12.6.2. արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները
հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին:
6.12.7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները`
6.12.7.1. աուդիտորական դիտարկման նկարագրությունը
6.12.7.2. դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.
6.12.7.3. հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:
6.12.8.Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
6.12.9. Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին:
6.13. Պատասխանատու ակտուար
6.13.1. Ընկերության պատասխանատու ակտուարին նշանակում է խորհուրդը:
6.13.2. Ընկերության պատասխանատու ակտուարը`
6.13.2.1. ստուգում է ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների ձևավորման համապատասխանությունը սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին,
6.13.2.2. պարզում է, թե ապահովում է արդյոք ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը հաշվարկված ապահովագրավճարներով և ձևավորված պահուստներով,
6.13.2.3. հաշվարկում է ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ինչպես նաև ապահովագրական, կենսաթոշակի և անուիտի գումարները,
6.13.2.4. հավաստում է Ընկերության կողմից «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի.4-րդ Բաժնով սահմանված պահանջների պահպանումը,
6.13.2.5. պատրաստում, ներկայացնում կամ հրապարակում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այն հաշվետվությունները, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը`
- տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվություն,
- Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրությյան պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվություն,
- օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվություն:
6.13.3. Գործադիր մարմինը պարտավոր է պատասխանատու ակտուարին տրամադրել իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ:
6.13.4. Պատասխանատու ակտուարը պարտավոր է եռամսյակը մեկ խորհրդին ներկայացնել հաշվետվություն:
6.13.5. Եթե պատասխանատու ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) իր լիազորություններն իրականացնելիս բացահայտել է, որ ապահովագրավճարները չեն հաշվարկվել, իսկ տեխնիկական պահուստները
չեն ձևավորվել «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, և դրա արդյունքում ապահովագորւթյան պայմանագրերից բխող պարտավորությունների
կատարումը դրվել է վտանգի տակ, ապա պատասխանատու ակտուարն այդ մասին պետք է անհապաղ, բայց ոչ ավելի, քան հինգ օրվա ընթացքում գրավոր տեղեկացնի խորհրդին, գործադիր մարմնին և Կենտրոնական բանկին:
6.13.6. Ընկերության տարեկան հաշվետվությունը պետք է ներառի պատասխանատու ակտուարի հաշվետվությունը և ապահովագրավճարների ու տեխնիկական պահուստների` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված լինելու
մասին եզրակացությունը:
7.1.1. Ընկերությունը մշտապես ունի գործող ինտերնետային կայք:
7.1.2. Ընկերությունը, դրա մասնաճյուղերը պարտավոր են իրենց ինտերնետային կայքում հրապարակել`
7.1.2.1. ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
Ընդ որում, Ընկերությունը պարտավոր է սույն կետում նշված ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում.
7.1.2.2.տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, Ընկերությունը պարտավոր է տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.
7.1.2.3.շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև Ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում.
7.1.2.4. Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մասնակցության չափը, նախորդ տարվա
ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում` ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և
ապահովագրական սակագինը,
7.1.2.5. խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը) խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի`
նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության
(ներառյալ` պարգևատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց
հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներր, այդ թվում` ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը,
7.1.2.6. Ընկերությունը պարտավոր է հրապարակել սույն Բաժնի 7.2.1.1.-7.1.2.5-րդ կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները` դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող 10
աշխատանքային օրվա ընթացքում,
7.1.2.7. Ընկերությունը պարտավոր է իր ինտերնետային կայքում և առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (Ընկերության գլխամասային գրասենյակում, Ընկերության մասնաճյուղերում և
ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով
թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում` ապահովագրության պայմանները և
առաջարկվող ապահովագրական սակագները:
7.1.3. Ընկերությունը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` 120-օրյա ժամկետում, մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, իսկ մինչև յուրաքանչյուր
եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Ընկերությունը պարտավոր է ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև առանձին գրքույկի կամ հասարակության
համար հասանելի այլ ձևով (Ընկերության գլխամասային գրասենյակում, Ընկերության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում):
7.1.4. Ընկերությունը պարտավոր է նաև ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել`
7.1.4.1. Ընկերության պետական գրանցման վկայականի և սույն կանոնադրության պատճենները,
7.1.4.2. Ընկերության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում` արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով և
այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները,
7.1.4.3. «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճենները:
Սույն մասում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման և (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից:
7.1.5. Ընկերության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի Ընկերությունից անվճար ստանալու Ընկերության վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
7.1.6. Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2 և ավելի տոկոսին տիրապետող յուրաքանչյուր մասնակցի (մասնակիցների) պահանջով Ընկերությունը նրան (նրանց) պետք է անվճար տրամադրի հետևյալ տեղեկությունները, թեկուզ
դրանք կազմեն ապահովագրական, առևտրային կամ այլ գաղտնիք`
7.1.6.1. խորհրդի, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն մասում նշված տեղեկությունները,
7.1.6.2. խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հավապահի` նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ պարգևատրումների, Ընկերության համար որոշակի
աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ,
այդ թվում` ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը, Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը),
Ընկերությունում նրանց ունեցած մասնակցության չափը նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում`
ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը,
7.1.6.3. Ընկերության և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպես նաև այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկություններն ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն
նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են Ընկերության կողմից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված գործառնությունների իրականացման հետ,
7.1.6.4. Ընկերության կողմից Ընկերության հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին,
7.1.6.5. Ընկերության` միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաև Ընկերության` այդ պայմանագրերի կողմ
հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները),
7.1.6.6. Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած` Ընկերության ներքին
ակտերի, Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, Ընկերության կողմից պետական մարմիններին ներկայացվող ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի,
խորհրդի, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից Ընկերության և (կամ) Ընկերության ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների
վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին և գործադիր տնօրենին ներկայացված հաշվետվությունների պատճենները,
7.1.6.7. այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում Ընկերության ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20 և ավելի տոկոս մասնակցություն կամ նրանց որոշումների
վրա ներազդելու հնարավորություն:
Սույն Բաժնի համաձայն` Ընկերության մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաև դրանք չեն կարող օգտագործվել Ընկերության գործարար համբավն արատավորելու,
Ընկերության մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության` օրենքով և (կամ) պայմանագրով
սահմանված կարգով:
7.1.7. Խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Ընկերության մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է ներառի`
7.1.7.1. նրանց անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
7.1.7.2. մասնագիտությունը և կրթությունը,
7.1.7.3. վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները,
7.1.7.4. տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիսը, ամսաթիվը և պաշտոնից ազատվելու տարին, ամիսը, ամսաքթիվը,
7.1.7.5. տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը,
7.1.7.6. Ընկերության մասնակից հանդիսացող խորհրդի անդամին, գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի
(բաժնեմասերի, փայերի) քանակը,
7.1.7.7. տեղեկություններ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ,
7.1.7.8. փոխհարաբերությունների բնույթը տվյալ Ընկերության և Ընկերության հետ կապված անձանց հետ.
7.1.8. Ընկերությունը իրավունք չունի իրենց գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ
անձանց կողմից այդ Ընկերության վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ Ընկերության ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի,
հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
7.1.9. Ընկերության կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:
8.2.1. Ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու Ընկերության լուծարման մասին, եթե Ընկերությունը փոխանցել է իր ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ, կատարել է ապահովագրության պայմանագրերից բխող բոլոր պարտավորությունները
և ունի բավարար միջոցներ բոլոր այլ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
8.2.2. Ընդհանուր ժողովի կողմից Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման կայացման համար խորհուրդն ընդհանուր ժողով է ներկայացնում
Ընկերության ընթացիկ տարվա ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված միջոցների առկայությունը հավաստող և պարտատերերի պահանջների բավարարման
համար անհրաժեշտ ժամկետները նախատեսող տեղեկանք:
8.2.3. Ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության լուծարման նպատակով ընդհանուր ժողովի կողմից նախնական համաձայնություն ստանալու համար Կենտրոնական բանկին դիմելու մասին որոշման հիման վրա Ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում
Ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու դիմում` կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
8.2.4. Ապահովագրական պորտֆելն ամբողջությամբ փոխանցելուց և ապահովագրական գործունեությունից բխող իր բոլոր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց հետո միայն ընդհանուր ժողովը կարող է
լուծարման մասին որոշում ընդունել:
8.2.5. Լուծարման մասին որոշման ընդունումից հետո Ընկերությունը եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներիկայացնում լուծարման թույլտվություն ստանալու դիմում` կցելով լուծարումը հիմնավորող փաստաթղթեր և տեղեկություններ,
որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրական ակտերով:
8.3.Լուծարային հանձնաժողով
8.3.1. Ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է Ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:
8.3.2. Լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:
8.3.3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված
համապատասխան որակավորում ունեցող անձինք:
8.3.4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ Ընկերության գործադիր մարմինը:
8.3.5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող Ընկերության կառավարման լիազորությունները:
8.3.6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից` հնգօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և
ծանուցում է Կենտրոնական բանկին Ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից:
8.3.7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում Ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
8.4. Լուծարման կարգը
8.4.1. Ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողով հանձնել Ընկերության կնիքը, դրոշմակնիքները, կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը,
նյութական և այլ արժեքներ:
8.4.2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազորված մարմին` լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:
Պետական լիազորված մարմինը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:
8.4.3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն Բաժնում սահմանված կարգով լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող Ընկերության կնիքը, դրոշմակնիքը,
կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:
8.4.4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը`
8.4.4.1. հաշվեգրում և գնահատում է լուծարվող Ընկերության ակտիվներն ու պասիվները,
8.4.4.2. ձեռնարկում է Ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և Ընկերության դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ,
8.4.4.3. միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար,
8.4.4.4. միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ,
8.4.4.5. որոշում է Ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:
8.4.5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում,
հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`
8.4.5.1. լուծարվող Ընկերության գույքի կազմի մասին,
8.4.5.2. պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում ` Ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ Ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի
չափը և «Ապահովագրույթան և ապահովագրական գործւնեության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը,
8.4.5.3. պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին,
8.4.5.4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
8.4.6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու
լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում:
8.4.7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է 8.5. մասով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից:
8.5. Պահանջների բավարարման հերթականությունը
8.5.1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության
ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
8.5.2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ`
8.5.2.1. առաջին` լուծարային հանձնաժողովի կողմից օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և
դրան հավասարեցված վճարումները,
8.5.2.2. երկրորդ` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները,
8.5.2.3. երրորդ` առաջին և երկրորդ հերթերում չընդգրկված պահանջները,
8.5.2.4. չորրորդ` պետական բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները,
8.5.3. Սույն Բաժնով սահմանված` Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ հերթով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները և Ընկերության հետ փոխկապակցված անձինք,
որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են հինգերորդ հերթում:
8.5.4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո:
8.5.5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խոուսափելու դեպքում մինչև Ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Սույն մասով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը մինչև որոշման կայացումը:
8.5.6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին,
որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
8.5.7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հայտարարված
ժամկետի վերջին օրը չի ներկայացնում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում ի պահ:
8.5.8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկություններ: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակվելու հաջորդ օրվանից:
8.5.9. Սույն Բաժնի 8.5.2.2. կետի ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգման:
8.5.10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված:
8.6. Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները
8.6.1. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իիրավական ակտերով սահմանված կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ:
8.6.2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանված կարգով, ցանկով և ձևով իր գործունեության վերաբերյալ առնվազն ամիսը մեկ տեղեկություններ հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական
մամուլում:
8.7. Լուծարային հաշվեկշռի հաստատումը և լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցումը
8.7.1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և այն լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից դրա հաստատվելու պահից եռօրյա ժամկետում
ներկայացնում է Կենտրոնական բանկ:
8.7.2. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը, և լուծարային հաշվեկշիռը լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է
ներկայացնում Կենտրոնական բանկ:
8.7.3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող Ընկերությանը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում Ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
8.7.4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը Ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է
Ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից:
8.8. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը
8.8.1. Լուծարային հանձնաժողովի անդամի վարձատրությունը կատարվում է լուծարվող Ընկերության գույքի հաշվին:
9.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի` աուդիտ իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող
անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտ իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել Ընկերությանը:
9.2. Ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել խորհրդի կողմից` Ընկերության միջոցների հաշվին:
9.3. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության` քվեարկող բաժ-նետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր հանդիսացող մասնակիցների պահանջով: Այդ դեպքում աուդիտն իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են աուդիտ պահանջող մասնակիցները: Ընդ որում, սույն մասում նշված անձինք կարող
են Ընկերությունից պահանջել իրենց կատարած ծախ-սերի հատուցում, և Ընկերությունը պարտավոր է հատուցել դրանք, եթե այդ աուդիտն ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ արդարացված է եղել Ընկերության համար:
9.4. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության
(նամակ Ընկերոության ղեկավարության) կազմում:
9.5. Ընկերությունն աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների արժանահավտության ստուգում, տեխնիկական պահուստների, հիմնական տնտեսական նորմատիվների պահանջներին, տեխնիկական պահուստներին համարժեք
ակտիվների տեղաբաշխման` օրենսդրությամբ և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին:
10.1. Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների բաշխման կամ վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ
օրենսդրությամբ:
10.2. Տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված շահույթը կարող է բաշխվել Ընկերության մասնակիցների միջև կամ տեղափոխվել հաջորդ ֆինանսական տարի, եթե պարտադիր պահուստները
ստեղծված և ամբողջությամբ համալրված են:
10.3. Կանոնադրական կապիտալի հաշվին շահութաբաժինների վճարումն արգելվում է:
10.4. Ընկերությունն իրավունք չունի վճարելու տարեկան շահութաբաժիններ, եթե`
10.4.1. շահութաբաժինների վճարման պահին կամ վճարման հետևանքով Ընկերությունը խախտում է կամ կարող է խախտել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և Կենտրոնական
բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը,
10.4.2. Կենտրոնական բանկն Ընկերությունից պահանջել է վերացնել ֆինանսական կամ այլ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անարժանահավատությունը, և Ընկերությունը չի
կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը,
10.4.3. շահութաբաժինների վճարման պահին Ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
10.5. Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է սույն կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի ` շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների
(եռամսյակային ու կիսամյակային) վճարման ժամկետը սահմանվում է Ընկերության խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո:
Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
10.5.1. միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մասնակիցների ռեեստրում` խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին
որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ,
10.5.2. տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են Ընկերության մասնակիցների ռեեստրում` Ընկերության մասնակիցների
տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
10.6. Միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման
ձևի մասին որոշումն ընդունում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը` խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով
բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաքբաժինների չափից:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:
Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան հաստատված շահութաբաժինների չափը գերազանցում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինները, ապա տարեկան շահութաբաժինը վճարվում է սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:
Ընդհանուր ժողովն իրավունք ունի շահութաբաժիններ չվճարելու որոշում ընդունելու:
11.1. Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում բացել մասնաճյուղ և ներկայացուցչություն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով
սայհմանված կարգով:
11.2. Ընկերության մասնաճյուղը Ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Ընկերության կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից ապահովագրական գործունեություն է
իրականացնում: Մասնաճյուղը կարող է ապահովագրական գործունեության իրականացնել միայն ապահովագրության այն դասերով, որի համար լիցենզիա է ստացել Ընկերությունը:
11.3. Ընկերության ներկայացուցչությունն Ընկերության` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Ընկերության գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է Ընկերությունը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, Ընկերության անունից կնքում է
պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ:
Ներկայացուցչությունն ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունք չունի:
11.4. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման (ներառյալ` ժամանակավոր դադարեցման) կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
12.1. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն`
12.1.1. Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող մասնակիցները` իրենց պատկանող ձայների քանակով, ինչպես նաև ձայնի իրավունք տվող մասնակցության անվանատերերը,
12.1.2. Ընկերության մասնակից չհանդիսացող խորհրդի և գործադիր մարմնի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով,
12.1.3. Ընկերության ներքին աուդիտի ստորաբաժանման անդամները (ղեկավարը)` որպես դիտորդներ,
12.1.4. Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձը` որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերով),
12.1.5. պատասխանատու ակտուարը` որպես դիտորդ (եթե նրա եզրակացությունն առկա է գումարվող ընդհանուր ժողովի օրակարգի հարցերում),
12.1.6. Կենտրոնական բանկի լիազորված պաշտոնատար անձինք.
12.2. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմվում է խորհրդի սահմանած տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ` Ընկերության մասնակիցների ռեեստրի տվյալների
հիման վրա:
12.3. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնաիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը չեն կարող սահմանվել ավելի վաղ, քան ընդհանուր ժողով գումարելու մասին որոշման
ընդունումը և ավելի ուշ, քան ընդհանուր ժողովի գումարումից 45 օր առաջ:
12.4. Եթե ընդհանուր ժողովը գումարվում է հեռակա քվեարկությամբ, ապա դրան մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
սահմանվում են ընդհանուր ժողովի գումարման օրվանից առնվազն 35 օր շուտ:
12.5. Ընկերությունն իր մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
12.6. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը կազմելու համար բաժնետոմսերի անվանատերը պարտավոր է ցուցակը կազմելու տարով, ամսով,
ամսաթվով տվյալներ տրամադրել այն անձանց մասին, որոնց շահերը ներկայացնելու նպատակով նա տնօրինում է բաժնետոմսերը:
12.7. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը պետք է տվյալներ պարունակի Ընկերության յուրաքանչյուր մասնակցի անվան (անվանման), գտնվելու (բնակության)
վայրի և Ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող մասնակցության մասին: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում կանոնադրական կապիտալում բաժնետիրոջը
պատկանող մասնակցության մասին տվյալները պետք է լինեն ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:
12.8. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակը պետք է ժողովի անցկացումից առնվազն 10 օր առաջ տրամադրվի Ընկերության այն մասնակիցներին, որոնք գրանցված են
Ընկերության մասնակիցների ռեեստրում:
12.9. Ընկերության մասնակցի պահանջով Ընկերությունը պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք` ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակում նրա ընդգրկման մասին:
12.10. Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող Ընկերության մասնակիցների ցուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն ցուցակը կազմելու ընթացքում թույլ տրված սխալներն ուղղելու կամ դրանում
չընդգրկված Ընկերության մասնակիցների խախտված իրավունքները և օրինական շահերը վերականգնելու նպատակով:
12.11. Ժողովի որոշումները
12.11.1. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող՝ քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
12.11.2. Ժողովն իրավունք չունի փոփոխել օրակարգը, ինչպես նաեւ որոշումներ ընդունել օրակարգում չընդգրկված հարցերի վերաբերյալ:
12.12. Ժողովի գումարման մասին ծանուցումը.
12.12.1. Ընդհանուր ժողովի գումարման մասին մասնակիցներին ծանուցվում է գրավոր ձևով` պատվիրված նամակներ ուղարկելու միջոցով կամ առձեռն հանձնելով,
Բաժնետերերի ծանուցումը ժողովի մասին, ինչպես նաև քվեաթերթիկների տրամադրումը ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց իրականացվում է պատվիրված նամակներ ուղարկելու միջոցով կամ անձամբ հանձնելով:
12.12.2. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`
-Ընկերության ֆիրմային անվանումը եւ գտնվելու վայրը.
-ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.
-ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
-ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.
-բաժնետերերի ծանոթանալու կարգը ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին եւ նյութերին, որոնք պետք է ներկայացվեն բաժնետերերին ժողովը նախապատրաստելու ընթացքում:
12.12.3. Տարեկան ժողովը նախապատրաստելու ընթացքում բաժնետերերին ներկայացվելիք տեղեկությունները եւ նյութերը ներառում են`
-Ընկերության տարեկան հաշվետվությունը.
- Ընկերության տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ Ընկերության ներքին աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.
-տեղեկություններ խորհրդի, ներքին աուդիտի ղեկավարի և անդամների առաջադրվող թեկնածուների մասին.
-կանոնադրության փոփոխությունների եւ լրացումների նախագիծը կամ կանոնադրության նախագիծը նոր խմբագրությամբ
Օրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ բաժնետերերին՝ ժողովը նախապատրաստելու ընթացքում ներկայացվելիք այլ տեղեկությունների լրացուցիչ ցանկ:
12.12.4. Եթե Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված անձն արժեթղթերի անվանատեր է, ապա ժողովի գումարման մասին ծանուցումն ուղարկվում է նրան:
Վերջինս պարտավոր է ծանուցումն ուղարկել այն անձանց, որոնց շահերը նա ներկայացնում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ նրա եւ այդ անձանց միջեւ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում:
12.13. Տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները
12.13.1. Ընկերության բաժնետերը (բաժնետերերը), որը (որոնք) ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր է (են) հանդիսանում, Ընկերության ֆինանսական տարվա ավարտից հետո՝
30 օրվա, կամ կանոնադրությամբ սահմանված այլ, ավելի երկար ժամկետի ընթացքում, իրավունք ունի (ունեն) երկուսից ոչ ավելի առաջարկություններ ներկայացնել տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաեւ
առաջարկել խորհրդի անդամության թեկնածուներ: Առաջարկվող թեկնածուների քանակը չի կարող գերազանցել այդ մարմնում անդամների սահմանված քանակը:
12.13.2. Տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են գրավոր՝ նշելով հարցի առաջարկման հիմքերը, հարցը մտցնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը),
նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը՝ ըստ բաժնետոմսերի տեսակների եւ դասերի, եւ առաջարկության հեղինակի (հեղինակների) ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը:
12.13.3. Խորհրդի անդամության թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելիս, այդ թվում՝ ինքնաառաջադրման դեպքում, նշվում է թեկնածուի անունը, նրա Ընկերության բաժնետեր լինելու
կամ չլինելու փաստը, նրան պատկանող Ընկերության բաժնետոմսերի քանակը՝ ըստ տեսակների եւ դասերի, նրան առաջադրող Ընկերության բաժնետերերի անունները (անվանումները), վերջիններիս պատկանող
Ընկերության բաժնետոմսերի քանակը՝ ըստ տեսակների եւ դասերի:
12.13.4. Խորհուրդը պարտավոր է քննարկել ներկայացված առաջարկները եւ որոշում ընդունել դրանք տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելու կամ ընդգրկելը մերժելու մասին՝ սույն հոդվածի
1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Խորհուրդը կարող է որոշում ընդունել ներկայացված առաջարկները տարեկան ժողովի օրակարգում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը
մերժելու մասին միայն այն դեպքում, եթե`
-առաջարկ ներկայացրած բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից խախտվել է սույն կանոնադրության 12.13.1 կետով սահմանված ժամկետը.
-առաջարկ ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում Ընկերության սույն կանոնադրության 12.13.1 կետով սահմանված քանակի քվեարկող բաժնետոմսերին.
-լրիվ չեն կամ բացակայում են սույն կանոնադրության 12.13.3-րդ կետով սահմանված տվյալները.
-առաջարկը չի համապատասխանում սույն կանոնադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին:
12.13.5. Խորհրդի հիմնավորված որոշումը՝ ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, ուղարկվում է
առաջարկը կամ թեկնածու ներկայացրած բաժնետիրոջը (բաժնետերերին)՝ որոշումն ընդունելու պահից 3 օրվա ընթացքում:
12.13.6. Խորհրդի որոշումը՝ ներկայացված առաջարկը տարեկան ժողովում կամ թեկնածուների ցանկում ընդգրկելը մերժելու մասին, կարող է բողոքարկվել դատական կարգով:
12.14. Ժողովի նախապատրաստումը
12.14.1. Ժողովի նախապատրաստման ընթացքում խորհուրդը, որոշում են`
-ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.
-ժողովի օրակարգը.
-ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
-ժողովի գումարման մասին բաժնետերերին ծանուցելու կարգը.
-բաժնետերերին ժողովի նախապատրաստման ընթացքում տրամադրվող տեղեկությունների եւ նյութերի ցուցակը.
-քվեաթերթիկների ձեւը եւ բովանդակությունը:
12.15. Արտահերթ ժողովը
12.15.1. Արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, Ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի, Ընկերության արտաքին
աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով:
Արտահերթ ժողովի գումարման վերաբերյալ խորհրդի որոշմամբ սահմանվում է արտահերթ ժողովի գումարման ձեւը` բաժնետերերի համատեղ ներկայությամբ կամ հեռակա կարգով քվեարկության
միջոցով: Խորհուրդը չի կարող իր որոշմամբ փոխել ժողովի գումարման ձեւը, եթե սույն կետում նշված արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջը ցուցում է բովանդակում ժողովի
գումարման ձեւի մասին:
Արտահերթ ժողովի՝ հեռակա կարգով քվեարկությամբ գումարման մասին խորհրդի որոշմամբ պետք է սահմանվեն`
-քվեաթերթիկի ձեւը եւ բովանդակությունը.
-Ընկերության բաժնետերերին՝ քվեաթերթիկները եւ բաժնետերերին տրամադրվող տեղեկությունները եւ նյութերը առաքելու տարին, ամիսը, ամսաթիվը.
Ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր
բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջի առկայության դեպքում խորհուրդը պետք է արտահերթ ժողովը գումարի պահանջը ներկայացնելու պահից՝ 45 օրվա ընթացքում:
12.15.2. Ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող
բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) արտահերթ ժողովի գումարման մասին ներկայացրած պահանջում պետք է ձեւակերպված լինեն այն հարցերը, որոնք առաջարկվում են ընդգրկել ժողովի
օրակարգում եւ դրանց քննարկման անհրաժեշտության հիմնավորումը:
Խորհուրդն իրավունք չունի փոփոխություններ մտցնել Ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի, Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության՝
առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) կողմից առաջարկվող օրակարգում, ինչպես նաեւ փոփոխել օրակարգի քննարկման ենթակա հարցերի առաջարկվող ձեւակերպումները,
բացառությամբ այն դեպքի, երբ առաջարկվող օրակարգի հարցերը օրենքով եւ սույն կանոնադրությամբ չեն սահմանվել որպես ժողովի իրավասության առարկա
12.15.3. Եթե արտահերթ ժողով գումարելու պահանջը ներկայացվում է Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի)
կողմից, ապա այն պետք է պարունակի պահանջը ներկայացնող բաժնետիրոջ (բաժնետերերի) անունը (անվանումը), նրան (նրանց) պատկանող բաժնետոմսերի քանակը՝ ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի:
Արտահերթ ժողով գումարելու պահանջը պետք է ստորագրված լինի ժողովը գումարելու պահանջ ներկայացրած անձի (անձանց) կողմից:
12.15.4. Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը պետք է ընդունվի Ընկերության գործադիր մարմնի, ներքին աուդիտի, Ընկերության արտաքին աուդիտն
իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ Ընկերության՝ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջը ներկայացնելու ամսաթվից՝ 10 օրվա ընթացքում:
Խորհուրդն արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին որոշում կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե`
-խախտվել է սույն օրենքով եւ սույն կանոնադրությամբ սահմանված արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացնելու կարգը.
-արտահերթ ժողովի գումարման պահանջը ներկայացրած բաժնետերը (բաժնետերերը) չի (չեն) տնօրինում Ընկերության՝ սույն կանոնադրության 12.15.1 կետով սահմանված քանակի քվեարկող բաժնետոմսերը.
-արտահերթ ժողովի օրակարգի հարցերից ոչ մեկը չի վերաբերում օրենքով եւ սույն կանոնադրությամբ սահմանված ժողովի իրավասությանը.
-ժողովի օրակարգում ընդգրկելու համար առաջարկված հարցը չի համապատասխանում սույն կանոնադրության, օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին:
12.15.5. Արտահերթ ժողովի գումարման կամ դրա գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումն ուղարկվում է պահանջը ներկայացրած անձանց որոշման ընդունման պահից` եռօրյա ժամկետում:
Արտահերթ ժողովի գումարման կամ արտահերթ ժողովի գումարումը մերժելու մասին խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
12.15.6. Եթե սույն սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհուրդն արտահերթ ժողովի գումարման մասին որոշում չի ընդունում
կամ որոշում է ընդունում դրա գումարումը մերժելու մասին, ապա արտահերթ ժողովը կարող են գումարել ժողովի գումարման մասին պահանջը ներկայացրած անձինք:
Նշված դեպքերում արտահերթ ժողովը կարող է որոշում ընդունել փոխհատուցելու ժողովի գումարման հետ կապված ծախսերը՝ Ընկերության միջոցների հաշվին:
12.16. Բաժնետիրոջ մասնակցության կարգը ժողովում
12.16.1. Ընկերության բաժնետերը ժողովում մասնակցելու իր իրավունքը կարող է իրականացնել անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով:
Բաժնետերն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել իր լիազոր ներկայացուցչին կամ անձամբ մասնակցել ժողովին:
Ժողովում բաժնետիրոջ ներկայացուցիչը գործում է օրենքի կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաեւ գրավոր ձեւով կազմված լիազորագրի հիման վրա:
Լիազորագիրը պետք է պարունակի տեղեկություններ բաժնետիրոջ եւ նրա ներկայացուցչի մասին (անունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը, անձնագրային կամ պետական գրանցման տվյալները):
Լիազորագրերը պետք է ձեւակերպված լինեն օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բաժնետիրոջ ներկայացուցիչը կարող է մասնակցել ժողովում միայն լիազորագրի առկայության դեպքում:
Նույն բաժնետիրոջ կողմից տրված երկու եւ ավելի լիազորագրերի առկայության դեպքում ուժի մեջ է համարվում վերջին լիազորագիրը:
Ընկերության բաժնետեր հանդիսացող իրավաբանական անձանց ղեկավարները ժողովին ներկայանում են առանց լիազորագրի:
12.16.2. Եթե Ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են ժողովում մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու տարվանից, ամսից, ամսաթվից հետո, բայց մինչեւ ժողովի գումարման տարին,
ամիսը, ամսաթիվը, ապա նշված ցուցակում ընդգրկված բաժնետերը պարտավոր է իրենից բաժնետոմսեր ձեռք բերած անձանց տրամադրել քվեարկելու լիազորագիր կամ ժողովում քվեարկել բաժնետոմսերի նոր
սեփականատիրոջ ցուցումներին համաձայն: Նշված կարգը կիրառվում է նաեւ բաժնետոմսի յուրաքաչյուր հաջորդ փոխանցումների ժամանակ:
12.17. Ժողովի քվորումը
12.17.1. Ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ տիրապետում են Ընկերության
տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին:
Եթե ժողովը տեւում է մեկ օրից ավելի, ապա յուրաքանչյուր օրվա համար իրականացվում է ժողովի մասնակիցների գրանցում:
12.17.2. Եթե Ընկերության բաժնետերերին սույն սույն կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով քվեաթերթիկներ են ուղարկվել, ապա քվորումի հաշվարկման եւ
քվեարկության արդյունքների ամփոփման համար Ընկերության կողմից հաշվի են առնվում նաեւ մինչեւ ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահն ստացված քվեաթերթիկներով տրամադրվող ձայները:
12.17.3. Քվորումի բացակայության դեպքում հայտարարվում է նոր ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը: Նոր ժողովի գումարման դեպքում օրակարգի փոփոխություն չի թույլատրվում:
Չկայացած ժողովի փոխարեն գումարվող նոր ժողովն իրավասու է, եթե մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության բաժնետերերը (նրանց ներկայացուցիչները), որոնք համատեղ
տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին:
Եթե քվորումի բացակայության պատճառով չկայացած ժողովի գումարման ամսաթիվը տեղափոխվում է 20 օրից պակաս ժամկետով, ապա այդ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի նոր ցուցակ չի կազմվում:
12.18.Քվեարկությունը ժողովում.
Քվեարկությունը ժողովում իրականացվում է «Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքով, բացառությամբ խորհրդի անդամների ընտրության եւ սույն օրենքով
նախատեսված այլ դեպքերի, երբ կիրառվում է գումարային (կումուլյատիվ) քվեարկության սկզբունքը:
«Ընկերության մեկ քվեարկող բաժնետոմս` մեկ ձայն» սկզբունքը կիրառելիս արտոնյալ բաժնետոմսերի տված ձայների քանակի հաշվարկն իրականացվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
12.19. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
12.19.1. Քվեարկության արդյունքներով Ընկերության հաշվիչ հանձնաժողովի գործառույթները կատարող անձի կողմից քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամները կամ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը:
12.19.2. Արձանագրությունը կազմելուց եւ այն ստորագրելուց անմիջապես հետո քվեաթերթիկները զմռսում է հաշվիչ հանձնաժողովի գործառույթները կատարող անձը եւ հանձնում Ընկերության արխիվ՝ պահպանության համար:
12.19.3. Քվեարկության արդյունքները հայտարարվում են տվյալ ժողովում, կամ ժողովի ավարտից հետո բաժնետերերը տեղեկացվում են քվեարկության արդյունքներին՝ հաշվետվության հրապարակման կամ այն
բաժնետերերին ուղարկելու միջոցով:
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ Ընկերության քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրություններին:
12.20. Ժողովի արձանագրությունը
12.20.1. Ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակով, որոնք ստորագրում են ժողովի
նախագահը եւ քարտուղարը: Ժողովի նախագահը պատասխանատվություն է կրում ժողովի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:
12.20.2. Արձանագրության մեջ նշվում են`
-ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
-ժողովին մասնակցած բաժնետերերին պատկանող ձայների գումարային քանակը.
-ժողովի նախագահը (նախագահությունը) եւ քարտուղարը (քարտուղարությունը), ժողովի օրակարգը:
Արձանագրությունը պետք է պարունակի ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի ընդունած որոշումները:
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ժողովի արձանագրություններին:
13.1. Ընդհանուր ժողովի, ինչպես նաև Խորհրդի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով, բացառությամբ «Ապահովագրության և Ապահովագրական գործունեության մասին»
ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերում նշված հարցերի: Տարեկան ընդհանուր ժողովը չի կարող անցկացվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Ընդ որում, ընդհանուր ժողովի
(Խորհրդի) որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները (Խորհրդի անդամները) կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի
միջոցով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում:
13.2. Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված ժողովի (Խորհրդի) որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի կեսից ավելին
(Խորհրդի անդամների 4/5-ից ավելին):
13.3. Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է սույն կանոնադրության 13.4. կետի պահանջներին համապատասխանող քվեաթերթիկների օգտագործմամբ:
13.4. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները`
13.4.1. Ընկերության ֆիրմային անվանումը,
13.4.2. ժողովի (Խորհրդի նիստի) գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը.
13.4.3. քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձեւակերպումը եւ նրա քննարկման հերթականությունը.
13.4.4. քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ» եւ «ձեռնպահ»: Գումարային (կումուլյատիվ) քվեարկության անցկացման դեպքում
քվեաթերթիկը պետք է նախատեսի քվեարկության կարգի առանձնահատկությունները,
13.4.5. լրացված քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը եւ վայրը, եթե բաժնետերը քվեարկում է հեռակա կարգով,
13.4.6. ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրվի բաժնետիրոջ (ներկայացուցչի) (Խորհրդի անդամի) կողմից,
13.4.7. քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:
13.5. Հեռակա կարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին՝ լրացրած քվեաթերթիկները Ընկերության կողմից ընդունումն ավարտելու պահից առնվազն 30 օր առաջ: