Sil Insurance

Հաճախորդի իրավունքը




ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 39
Հեռախոս` (10) 53-52-90
Ֆաքս` (10) 56-52-34
Այլ պայմաններ
Ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը: Ապահովագրավճարի վճարման կարգը ձևը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով: Ապահովագրավճարը ապահովագրության պայմանագրով նախատեսված ժամկետներում, կարգով չվճարելու դեպքում Ապահովագրողն իրավունք ունի չեղյալ համարել ապահովագրության պայմանագիրը:

Ապահովագրական պատահարի արդյունքում ապահովագրության օբյեկտին հասցված վնասը գնահատվում է Ապահովագրողի կամ վերջինիս կողմից մատնանշված անկախ մասնագետի (փորձագետի) կողմից, եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով:

Ապահովագրության պայմանագրի գործողության ավարտի դեպքում Ապահովադրի ցանկությամբ պայմանագիրը կարող է վերակնքվել: Վերակնքման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել Ապահովադրի կողմից` 15 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ապահովագրողին: Ապահովագրավճարի ետ վերադարձման կարգը սահմանվում է ապահովագրության պայմաններով:




























Վերջին փոփոխությունը Հոկտեմբերի 1, 14:12