Sil Insurance

Հաճախորդի իրավունքը




ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 39
Հեռախոս` (10) 53-52-90
Ֆաքս` (10) 56-52-34
“Սիլ Ինշուրանս” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով “Սիլ Ինշուրանս” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությանը տրամադրվել է “Ոչ կյանքի” ապահովագրության •ործունեություն իրականացնելու ԱՊՈ 0033 լիցենզիան:
2008 թվականի մարտի 25-ին “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն վերալիցենզավորվել է և ստացել “Ոչ կյանքի” ապահովագրության գործունեություն իրականացնելու ԱՊՈ 0004(033) լիցենզիան: “Սիլ Ինշուրանս” ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն բարձր և կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի (բարձր որակավորված և ապահովագրության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձով աշխատակիցների), ապահովագրության գործնեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, հուսալիությամբ:

“Սիլ Ինշուրանս” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը իր առաքելությունն է համարում Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության լայն խավերին իրական ապահովագրական ծառայությունների մատուցումը: Ապահովագրական շուկայում 9-ամյա անբիծ գործունեության արդյունքում ձեռք բերված համբավը թույլ կտան Մեր Ընկերությանը հետագա գործնեության ընթացքում առանձնահատուկ դեր խաղալ ապահովագրական շուկայում` առանձնանալով իր հզորությամբ և կայունությամբ:

“Սիլ Ինշուրանս” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերության համալրված կանոնադրական կապիտալը 2009 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 մլրդ. ՀՀ դրամ: Նշված բարձր կապիտալի սոցիայի մակարդակը թույլ է տալիս Ընկերությանը լինել առավել հուսալի: Ընկերությունը իր հիմնական գործունեության առումով զբաղվում է ոչ կյանքի ապահովագրության տեսակով, “Ապահովագրության և Ապահովագրական Գործունեության մասին” ՀՀ Օրենքով նախատեսված հետևյալ դասերով`
1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն
(Ապահովագրվում է ցանկացած անձ /նաև ավտոտրանսպորտային միջոցի ուղևորներ/ դժբախտ պատահարներից և Ընկերությունը ապավոգրության պայմանագրում/վկայագրում նշված ապահովագրական գումարի չափով պատասխանատվություն է կրում հատուցելու Ապահովադրի բժշկական և այլ ծախսեր):
2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն
(Ապահովագրվում է ցանկացած ցամաքային տրանսպորտ ֆիզիկական վնասից/վթար, բնական աղետ, հրդեհ/ և գողությունից: Գույքի ապահովագրության դեպքում Ապահովագրական գումարը չպետք է գերազանցի ապահովագրության պայմանագրի/վկայագրի կնքման օրվա դրությամբ տվյալ գույքի շուկայան արժեքը: Ուստի ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը կարելի է իրականացնել գույքի` տվյալ դեպքում ցամաքային տրանսպորտի շուկայական արժեքով, կամ ավելի քիչ գումարի չափով (ոչ լրիվ արժեքով), ինչի նախապատվությունը տրվում է հաճախորդին):
3. Փողադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
(Ապահովագրվում է ցանկացած փոխադրվող գույք (բեռներ) Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս /ՀՀ-ից արտերկիր, արտերկրից ՀՀ/ միջազգային ստանդարտ բեռների ապահովագրության պայմաններով:)
4. Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն
(Ապահովագրվում է անշարժ և շարժական գույք հրդեհից և բնական աղետներից:)
5. Գույքին հասցված այլ վնասների ապահովագրություն
(Ապահովագրվում է անշարժ և շարժական գույք հրդեհից և բնական աղետներից զատ այլ վնասներից)
6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
(Ապահովագրվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ պատասխանատվությունը երրորդ կողմի հանդեպ, այսինքն Ընկերությունը պատասխանատվություն է կրում ցամաքային տրանսպորտի օգտագործման հետևանքով (վարորդի մեղքով) առաջացած գույքային և անձնական ոչ գույքային վնասների համար ապահովագրության պայմանագրում/վկայագրում նշված Ապահովագրական գումարի չափով:)
7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագություն
(Ապահովագրվում է ցանկացած տիպի պատասխանատվություն, որն առաջանում է երրորդ կողմին գույքային և անձնական ոչ գույքային վնաս հասցնելու դեպքում):
8. Ֆինանսական վնասների ապահովագրություն
Մեր Ընկերության գործունեության մեջ զգալի ծավալ է կազմում Ավտոմեքենաների ապահովագրությունը (Ցամաքային ավտոտրանսպորտի ապահովագրություն, Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն, ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրությունը), Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրությունը և Փոխադրվող գույքի (Բեռների) ապահովագրությունը, որոնք հանդիսանում են հայաստանյան շուկայում ամենատարածված ապահովագրության դասերը:
Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքը` Մեր Ընկերությունը շարունակելու է հիմնական ուշադրությունը դարձնել ապահովագրության այս դասերին և, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ջանքեր է գործադրելու Հանրապետության ողջ տարածքում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց նշված ծառայությունների մատուցման ոլորտում առաջատար դիրք գրավելու ուղղությամբ:



Վերջին փոփոխությունը Հոկտեմբերի 9, 11:26