• ԳԼԽԱՎՈՐ
  • Հաճախորդների Սպասարկման Մասնագետ

Հաճախորդների Սպասարկման Մասնագետ

Ինչու՞ ընտրել մեզ՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 23 տարի և ապահովագրական շուկայում ունի իր կայուն դիրքը։ Ընկերության հաջողության գրավականը մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձանցից կազմված թիմն է և թիմի ներսում տիրող դրական մթնոլորտը։ Ընդառաջ գնալով ժամանակի մարտահրավերներին՝ «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ–ն իր թիմակիցների համար մշտապես ստեղծում է աշխատանքային բարենպաստ պայմաններ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր բնույթի բենեֆիթներ տրամադրելով։

 

Պաշտոնը՝  Հաճախորդների սպասարկման մասնագետԸնկերությունը փնտրում է սովորելու և աշխատելու ձգտում և ցանկություն ունեցող թեկնածու Հաճախորդների սպասարկման մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Վարչություն՝  Հաճախորդների սպասարկման և անդերռայթինգի վարչություն

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և Տիգրան Մեծ 39 հասցեներում

Պահանջներ՝ 

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • MS office իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում արագ և ինքնուրույն կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Հաճախորդների հետ շփման ունակություն,
  • Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:

Աշխատավարձ՝ պայմանագրային

Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ աշխատանքային օր՝ 09։00-18։00

Պարտականություններ՝

  • Ապահովագրության պայմանագրերի կնքման և վերակնքման գործընթացների    կազմակերպում,
  • Հաճախորդների արագ և որակյալ սպասարկում,
  • Ապահովագրության պայմանների և սակագների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
  • Ավարտված և գործող պայմանագրերի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում բաժնի պետին։

 

Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք

  • Առողջության ապահովագրության փաթեթ,
  • Ընտանիքի անդամներին ապահովագրելու հնարավորություն,
  • Տարեկան տրամադրվող վարձատրվող Day off–երի և Time off-երի հնարավորություն,
  • Ընկերության կողմից սպասարկվող Visa Classic քարտ,
  • Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
  • Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
  • Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
  • Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։

 

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 23.11.2023թ.:

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 23.10.2023 12:01

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: