• ԳԼԽԱՎՈՐ
  • Կորպորատիվ Հաճախորդների Ներգրավման Բաժնի...

Կորպորատիվ Հաճախորդների Ներգրավման Բաժնի Մասնագետ

Պաշտոնը՝  Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժնի մասնագետ

Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան

Կրթություն՝  Բարձրագույն

Պահանջներ՝  

  • Հաճախորդների սպասարկման բնագավառում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների  գերազանց իմացություն (գրավոր և բանավոր հաղորդակցություն),
  • MS Office ծրագրի իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցությունների հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն, 
  • Գործնական ճկուն մտածելակերպ,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Աշխատավարձ՝ պայմանագրային 

Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-18:00

Պարտականություններ՝

  • Ապահովագրության պայմանագրերի/վկայագրերի  /համաձայնագրերի/ կազմում, հաճախորդներիսպասարկման բարձր մակարդակի ապահովում,
  • Գործող պայմանագրերի վերահսկում, նրանց վերակնքման աշխատանքների իրականացում,
  • Ապահովագրական վճարումների կատարման ընթացքին հետևում,
  • Հաճախորդների հարցումներին, այդ թվում՝ վիճելի հարցերի պատասխանում և կարգավորում,
  • Կցված հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցման ապահովում,
  • Շուկայում գործող պրոդուկտների գծով վերլուծություն,
  • Առաջարկների կազմում, պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումներ, շնորհանդեսներիկազմակերպում և ներկայացում,
  • Հիմնական աշխատանքային պարտականությունների հետ առնչվող այլ գործառույթներիիրականացում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը՝

Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեր հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը):

 

Վերջնաժամկետ՝ 01.11.2021թ.:

 

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 04.05.2023 09:14

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի սույն թվականի հունվարի 26-ի թիվ 5-Լ որոշման համաձայն` 2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում կիրառվող բոլոր ապահովագրավճարները հաշվարկվելու են Ապահովագրական ընկերությունների կողմից մշակված գնագոյացման մոդելների (այսուհետ՝ Մոդել) հիման վրա։ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ ԱՓԲԸ մոդելի հիման վրա հաշվարկված բազային ապահովագրավճարները տատանվում են 24,000 – 82,000 ՀՀ դրամի սահմաններում, որի վրա կիրառելով պայմանագրի ժամկետից կախված կարգավորիչ գործակիցները և Ապահովադրի ԲՄ դասին համարժեք գործակիցը ստացվում է վերջնական ապահովագրավճարը։ Մոդելի հաշվարկման հիմքում ընկած են Ապահովադրի գրանցման մարզը, ՏՄ մակնիշը և այլ ռիսկային գործոններ, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ և հաշվարկել Ձեր ՏՄ–ի ապահովագրավճարը ստորև ներկայացված հաշվիչի միջոցով։

ԱՊՊԱ Հաշվիչ

Հաճախորդ

Անձի տեսակ

Գրանցման վայր

Ծննդյան ամսաթիվ

ԲՄ դաս

*

Տրանսպորտային միջոց

Գրանցված է ՀՀ-ում

Տեսակ

Մակնիշ

Շարժիչի հզորություն

Ապահովագրություն

Ժամկետ

Ապահովագրավճար

0.00

ՀՀ դրամ

* Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով: