Ընդհանուր Տեղեկություններ

"ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” Ապահովագրական Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականի մարտի 2-ին, Պետական գրանցման N 286.120.03844 (2008թ-ին վերագրանցվել է ՀՀ ԿԲ կողմից՝ գրանցման վկայական թիվ 6): ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 21-ի թիվ 62 հրամանով  Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0033):

“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն վերագրանցվել և վերալիցենզավորվել է 2008 թվականի մարտի 25-ին և ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ 0004 (0033) լիցենզիան:

2012 թվականի հոկտեմբերի 18-ին Ընկերությունը ստացել է նաև առողջության ապահովագրության և աջակցության ապահովագրության դասերով գործունեություն ծավալելու լիցենզիա:

 Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն հետևյալ դասերով`

  1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ՝ արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)
  2. Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)
  3. Փողադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
  4. Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն
  5. Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
  6. Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
  7. Ընդհանուր պատասխանատվության ապահովագություն
  8. Ֆինանսական վնասների ապահովագրություն
  9. Առողջության ապահովագրություն
  10. Աջակցության ապահովագրություն

“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը, այն կայուն դիրք է գրավում շնորհիվ կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրության գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով, հուսալիությամբ: 

ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 15.06.2017 08:47
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ