Կորպորատիվ կառավարում

Ցանկացած հրաշալի ռազմավարություն և կազմակերպական կառուցվածք բավարար չեն կազմակերպության նպատակներն իրագործելու համար, եթե չի մշակվել և չի գործադրվում արդյունավետ կադրային քաղաքականություն:

“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն իր կողմից տարվող կադրային քաղաքականության հիմքում շարունակում է դնել կադրերի որակը, նրանց ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը:

    Ընկերության ռազմավարությունն իրականացնելու համար վերլուծվում է կադրային ներուժը: Գնահատվում է Ընկերության ապահովվածության աստիճանը անհրաժեշտ թվով մասնագետներով: Անհրաժեշտության դեպքում մշակվում են միջոցառումներ անձնակազմի պատրաստման, վերապատրաստման, միջազգային ապահովագրական կոնֆերանսների և  դասընթացների մասնակցելու, լրացուցիչ աշխատողներ ներգրավելու ուղղությամբ:

 “ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն կիրառում է գործադիր մարմնի կառավարման հետևյալ սկզբունքները`

  1. Արդարության սկզբունք, որը հնարավորություն է ընձեռում օբյեկտիվորեն գնահատել աշխատակիցների գործունեության արդյունքները, ինչն էլ նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
  2. Կազմակերպությունում բարենպաստ սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ձևավորում,
  3. Անհատի շահերի համապատասխանություն Ընկերության շահերին,
  4. Ընկերությունում ձևավորված արժեքային համակարգի, սովորույթների, ընդունված նորմերի պահպանում,
  5.  Աշխատավարձերի պարբերաբար բարձրացում:
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ` 29.05.2017 10:20
ԱՊՊԱ Հաշվիչ

ԱՊՊԱ հաշվիչի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել (+37460) 54-00-00 հեռախոսահամարով, գրել info@silinsurance.am էլեկտրոնային հասցեին կամ այցելել Ընկերության գրասենյակ՝
ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5 հասցեով:

Ձեր ընթացիկ բունուս-մալուս դասի մասին տեղեկատվությունը կարող են առցանց եղանակով ստանալ Բյուրոյի www.paap.am կայքի առաջին էջում գտնվող  ԱՊՊԱ առցանց հարցուﬓեր բաժնում:

Տրանսպորտային միջոցի տեսակ
Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը
Շարժիչի հզորությունը/Ձու
ԲՈՆՈՒՍ ՄԱԼՈՒՍԻ ԴԱՍ
ԺԱՄԿԵՏ ԵՎ ՎՃԱՐ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ
Պարտադիր լրացման դաշտ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ